Սիրելի փոքրիկներ, ուռա՜, արդեն հայտնի են «Տաղանդների դասարան» մրցույթի հաղթողների անունները։
Նրանք ֆեյսբուք քվեարկության արդյունքում ամենաշատ հավանության արժանացած երեխաներն են՝ Լիլիթ Քոթանջյանը՝ 10 տարեկան, և Ավետ Ղարիբյանը՝ 11 տարեկան։ Ինչպես խոստացել ենք նրանք շուտով կդառնան ԻմԴպրոցի կերպարները և կհայտնվեն կայքի հրապարակումներում:
Շնորհավորում ենք հաղթողներին և շտապում հիշեցնել, որ «Տաղանդների դասարանում» կարող է հայտնվել ձեզանից յուրաքանչյուրը։ Պետք է, ուղղակի, գտնել այն յուրահատուկ ունակությունը, որն առանձնացնում է ձեզ մնացած երեխաներից։
Սիրելի փոքրիկներ, հիշեցնենք, որ սա «Տաղանդների դասարան» առաջին մրցույթն էր և այն շարունակական է լինելու։ Հետևեք ԻմԴպրոցի նորություններին կամ ֆեյսբուքյան էջին և միշտ տեղեկացված կլինեք, թե ինչ նոր մրցույթներ ու անակնկալներ ենք մենք պատրաստում ձեզ համար։
Մրցույթի մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ հղումով։