Ահա և ավարտվեց ուսումնական տարին: Այս ընթացքում ԻմԴպրոց կայքի առաջադրանքների շտեմարանը համալրվեց շուրջ 3000 նոր ու հետաքրքիր առաջադրանքներով հետևյալ առարկաներից՝ Մաթեմատիկա, Բնագիտություն, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Երկրաչափություն, Անգլերեն, Խորացված ֆիզիկա, Խորացված հայոց լեզու:

Ուսուցիչների համար մենք բարելավեցինք առարկաների խմբագրի հնարավորությունները, որպեսզի կայքով աշխատելը դառնա ավելի հեշտ և արագ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համատեղ իրականացրեցինք ամենամյա մասշտաբային մրցույթ «Մաթեմատիկա» առարկայից, որին մասնակցում էր շուրջ 40 դպրոց: Տարվա բոլոր իրադարձություններին կարող եք ծանոթանալ մեր Նորություններ բաժնում:

«ԻմԴպրոց» կայքի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր աշակերտին, ուսուցչին և ծնողին ցուցաբերած ակտիվության համար: Ստորև մենք պատրաստել ենք այս ուսումնական տարվա լավագույն դպրոցների, աշակերտների և ուսուցիչների արդյունքները: Սիրով կսպասենք ձեզ հաջորդ տարի:

 
Արդյունքներ

2017/2018 ուստարի

Akt
11 147 430

կատարված առաջադրանք

Akt
27 855 843

վաստակած միավորներ

Akt 2017–2018 ուստարվա առաջատարները

Այս տարի ամենաակտիվ դպրոցն էր Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցը: Ստորև ներկայացված են տվյալները 24․05․2018-ի դրությամբ: Ձեր դպրոցը կարող եք գտնել ԹՈՓ բաժնում:

 
Ամենաակտիվ դպրոցները
 
971 976 

Ամենաակտիվ աշակերտը

Ադելինա Միքայելյան

6/3 դասարան, վաստակել է
14 300 միավոր

Ամենաակտիվ ուսուցիչը

Գայանե Գրիգորյան

Ստեղծել է 359 ստուգողական աշխատանք

950 686 

Ամենաակտիվ աշակերտը

Մեսրոպ Նահապետյան

5Ա դասարան, վաստակել է
10 627 միավոր

Ամենաակտիվ ուսուցիչը

Անահիտ Մուրադյան

Ստեղծել է 286 ստուգողական աշխատանք

 
559 068 

Ամենաակտիվ աշակերտը

Դավիթ Մանասերյան

2Բ դասարան, վաստակել է
40 688 միավոր  

Ամենաակտիվ ուսուցիչը

Աշխեն Սարգսյան

Ստեղծել է 25 ստուգողական աշխատանք

4
480 028 

Ամենաակտիվ աշակերտը

Ալեքս Պատվականյան

8Դ դասարան, վաստակել է
18 138 միավոր

Ամենաակտիվ ուսուցիչը

Ռուզաննա Հունանյան

Ստեղծել է 9 ստուգողական աշխատանք

5
434 122 

Ամենաակտիվ աշակերտը

Տիգրան Առաքելյան

6Գ դասարան, վաստակել է
7 128 միավոր

Ամենաակտիվ ուսուցիչը

Նաթելա Կարապետյան

Ստեղծել է 112 ստուգողական աշխատանք

6
350 115 

Ամենաակտիվ աշակերտը

Արման Մարտիրոսյան

4Գ դասարան, վաստակել է
7 588 միավոր

Ամենաակտիվ ուսուցիչը

Սիլվա Դանիելյան

Ստեղծել է 570 ստուգողական աշխատանք

 
Ամենաակտիվ աշակերտները
 

Ամեն ինչ սկսվում և ավարտվում է կրթությամբ, կրթությունն է ամեն ինչի գոյության առանցքը: Ահա ԻմԴպրոց կայքի ամենաակտիվ աշակերտների ցուցակը:

24 046 լուծված առաջադրանք

Վայոց ձորի մարզի ք. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց

20 378 լուծված առաջադրանք

Վայոց ձորի մարզի ք. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց

19 750 լուծված առաջադրանք

Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց

4
18 684 լուծված առաջադրանք

Վայոց ձորի մարզի ք. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց

5
15 858  լուծված առաջադրանք

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոց

6
15 849 լուծված առաջադրանք

Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց

* Առաջին հորիզոնականը որոշվում է ըստ 01․09․2017 - 24․05․2018 ժամանակահատվածում կատարված առաջադրանքների քանակի: Այս արդյունքները կարող են չհամընկնել ԹՈՓ բաժնի արդյունքների հետ:
 
Ամենաակտիվ ուսուցիչները
 

Այն ուսուցիչները, ովքեր չեն վախենում ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առավելությունները, արժանի են հատուկ շնորհակալության: Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ԻմԴպրոցն ընտրելու համար: Ստորև դուք կգտնեք 2017-2018 ուստարվա ամենաակտիվ ուսուցիչների ցանկը:

Անուշ Հարությունյան
1032 ստեղծած ստուգողական աշխատանք

Վայոց ձորի մարզի գ. Վերնաշենի միջնակարգ դպրոց

Նունե Երանոսյան
677 ստեղծած ստուգողական աշխատանք

Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոց

Սիլվա Դանիելյան
570 ստեղծած ստուգողական աշխատանք

Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց

4
Գայանե Սիմոնյան
383 ստեղծած ստուգողական աշխատանք

Երևանի թիվ 99 հիմնական դպրոց

5
Գայանե Գրիգորյան
359 ստեղծած ստուգողական աշխատանք

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոց

6
Անահիտ Մուրադյան
286 ստեղծած ստուգողական աշխատանք

Երևանի թիվ 174 հիմնական դպրոց

Շնորհակալ ենք բոլոր օգտատերերին աջակցության և նոր գաղափարների համար: Մենք վստահ ենք, որ հաջորդ տարի կունենանք ավելի մեծ ձեռքբերումներ:

 

 

Հրապարակված է