•  
  •  
  •  
  •  
  •  

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Շնորհավորում ենք բոլորին Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Մաղթում ենք սեր, ջերմություն և խաղաղություն: Թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի բոլորին:

Սուրբ Զատիկ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը եկեղեցու մեծագույն տոներից է: Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-20, Մարկ. ԺԶ 1-18, Ղուկ. ԻԴ 1-49, Հովհ. Ի 1-29):Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա Մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ (Ղուկ. ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց:

Այս տոնին քրիստոնյաները իրար ողջունում են ասելով. «Քրիստոս հարություն առավ մահացածներից», որին հետևում է պատասխանը. «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Տոնական սեղանին կարևոր է փլավի և ձկնեղենի առկայությունը։ Ձուկը օգտագործում էին վաղ քրիստոնյաները, որ հունարեն լեզվով նշանակում է՝ Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ: Տոնական սեղանի զարդը կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն է՝ Հարության խորհրդանիշը, որովհետև ձուն կյանքի աղբյուր է, իսկ կարմիր գույնը՝ խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար թափված Հիսուսի արյան:

Հրապարակված է