Հարգելի՛ ուսուցիչներ,

Շտապում ենք Ձեզ տեղեկացնել, որ ԻմԴպրոց կայքն աննախադեպ հնարավորություն է ընձեռում Ձեզ և Ձեր աշակերտներին:

Այսուհետ ԻմԴպրոց կայքում Դուք կկարողանաք անվճար փորձարկում իրականացնել Ձեր դասարանների աշակերտների հետ:

Անվճար փորձարկման շրջանակներում Դուք կկարողանաք քայլ առ քայլ յուրացնել կայքի կրթական ռեսուրսը և այն ներդնել Ձեր մանկավարժական գործունեության մեջ:

Ուշադրություն. անվճար փորձարկումը դեռևս հասանելի կլինի միայն 4 մարզերի դպրոցներում՝ Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Կոտայք:

Անվճար փորձարկումն իրականացնելու համար ուսուցիչը պետք է պարզապես գրանցի իր աշակերտներին, որից հետո նրանց 30 օրով կտրվի անվճար Իմ+ բաժանորդագրություն: Այսինքն, աշակերտին հասանելի կդառնան կայքի բոլոր առաջադրանքների ճիշտ պատասխաններն ու լուծման քայլերը։ 

Փորձարկման իրականացումն ուսուցչին  կօգնի ուսուցման գործընթացում ներգրավել բոլոր աշակերտներին, ապահովել ինքնուրույն արտալսարանային գործունեություն, իրականցնել սխալների ուղղում՝ փոխներգործուն և հետաքրքիր ձևաչափով և բարձրացնել աշակերտների կրթվածության աստիճանը։

Բաց մի թողեք անվճար փորձարկում իրականացնելու Ձեր հնարավորությունը:

Մաղթում ենք արդյունավետ և հետաքրքիր աշխատանք:

Հարգանքով, Իմպրոց

Փորձարկամ ցուցումներին կարող եք ծանոթանալ ստորև

Ինչպե՞ս սկսել «ԻմԴպրոց» կայքի անվճար փորձարկումը Ձեր դասարանների հետ

 

Հարգելի՛ ուսուցիչ, տվյալ նյութը Ձեզ կօգնի հասկանալ, թե ինչպես կարելի է Ձեր դասարանում սկսել «ԻմԴպրոց» կայքի ինտերակտիվ ֆունկցիոնալի փորձարկումը: Դուք կարող եք ընտրել մի քանի դասարան, որտեղ դասավանդում եք:

 

Կայքի գլխավոր էջը

Մուտք գործեք կայք Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»): Դուք գտնվում եք «ԻմԴպրոց» կրթական կայքում:

Եթե Ձեր դպրոցին հասանելի է Իմ+ փորձարկումը, ապա գրանցվելուց հետո առաջին 30 օրվա ընթացքում կայքի գլխավոր էջում Դուք կկարողանաք տեսնել «Անվճար փորձարկում» էջը:

Սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը:

 

«Անվճար փորձարկման» սկիզբ

Եթե ուսուցիչը չի ընտրել դասարանները

ԻմԴպրոց համակարգի փորձարկումը սկսելուց առաջ ուսուցիչը պետք է ընտրի կամ գրանցի իր դասարանները:

Եթե Դուք չունեք դասարաններ, ապա «Անվճար փորձարկման սկիզբ» էջում Դուք կտեսնեք հուշում՝ «Ընտրել Իմ դասարանները» կոճակը: Սեղմեք այդ կոճակը և ընտրեք/գրանցեք Ձեր դասարանը:

Առավել մանրամասն դասարանի գրանցման և ընտրության մասին կարդացեք հետևյալ հղումով՝ «Ինչպե՞ս կայքում ավելացնել աշակերտներ»:

 

Դասարաններ, որոնք պատրաստ չեն փորձարկման

Դասարանի փորձարկման համար անհրաժեշտ է նվազագույնը 5 աշակերտ: Եթե փորձարկման համար անհրաժեշտ է գրանցել աշակերտներին, ապա էջում կլինի համապատասխան հուշում և հղում՝ «Ավելացնել օգտատերեր»:

Սեղմեք «Ավելացնել օգտատերեր» կոճակը և դասարանում գրանցեք աշակերտներին: Աշակերտների գրանցման մասին կարդացեք հետևյալ հղումով՝ «Ինչպե՞ս կայքում ավելացնել աշակերտներ»:

 

Փորձարկմանը պատրաստ դասարաններ

Եթե Ձեր դասարանների շարքում կան դասարաններ, որոնք պատրաստ են փորձարկման, Դուք կտեսնեք դրանց ցուցակը համապատասխան ենթագլխում՝ ①

Ուշադրություն դարձրեք փորձարկման ամսաթվին ②:

Եթե Դուք ցանկանում եք փորձարկում իրականացնել ևս մեկ դասարանի հետ, որը չկա ցուցակում, սեղմեք՝ «Ավելացնել դասարաններ փորձարկման համար» ③: Դուք կհայտնվեք դասարանի գրանցման/ընտրության էջում: Առավել մանրամասն դասարանի ընտրության և գրանցման մասին կարդացեք հետևյալ հղումով՝  «Ինչպե՞ս կայքում ավելացնել աշակերտներ»:

Փորձարկումը սկսելու համար սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը ④:

Շնորհավորում ենք: Փորձարկումը հաջողությամբ սկսված է: Սպասեք 5 րոպե, այնուհետև շարունակեք կայքում Ձեր աշխատանքը:

Ուշադրություն դարձրեք, որ յուրաքանչյուր դասարանին փորձարկման («Իմ+ բաժանորդագրության» անվճար մուտք) հնարավորությունը տրվում է մեկ անգամ:

Դուք կարող եք սկսել փորձարկումը, եթե դասարանում գրանցված է նվազագույնը 5 աշակերտ. մյուսներին կարող եք հետո ավելացնել: Պետք է նկատի ունենալ, որ ողջ դասարանի փորձարկման ժամկետը կլրանա նշված օրը ②. այսինքն, որքան շուտ գրանցեք դասարանը, այնքան լավ:

 

Փորձարկումն արդեն սկսված է

Ձեր դպրոցում կարող են լինել դասարաններ, որտեղ փորձարկումն արդեն սկսվել է: Այդ պարագայում «Անվճար փորձարկման սկիզբ» էջում կհայտնվի այդպիսի դասարանների ցուցակը:

Եթե Դուք ցանկանում եք փորձարկումն անցկացնել նախընտրած դասարանով, սակայն մեկ այլ ուսուցիչ արդեն սկսել է աշխատանքը, սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը: Դուք կմիանաք ընտրված դասարանների փորձարկմանը, իսկ Ձեր Իմ+ բաժանորդագրությունը կերկարաձգվի մինչև տվյալ փորձարկման ավարտը:

Ուշադրություն. անվճար փորձարկման ժամանակ տրամադրված «Իմ+» բաժանորդագրությունները ակտիվ կլինեն 30 օր:

Եթե ունեք հարցեր «Իմ+» բաժանորդագրությունների կամ Ձեր դպրոցի/դասարանի համար «Իմ+»-ի միացման վերաբերյալ, որոնց պատասխանները չգտաք տրված նյութում, ապա դիմեք մեզ info@imdproc.am էլփոստի հասցեով կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝  +374 11 290 290:

Հրապարակված է