Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
- Գերազանց համակարգչային գիտելիքներ
- ԿԳՆ-ի կողմից սահմանված դպրոցական առարկայական ծրագրերի և չափորոշիչների իմացություն
- Առաջադրանքների և վարժությունների սրբագրման և խմբագրման փորձ
- Թիմային աշխատանք նախաձեռնելու կարողություն
- Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ
- Սեղմ ժամկետներով, դինամիկ աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքային պարտականությունները
- Առաջադրանքների և վարժությունների սրբագրում և խմբագրում, համապատասխանեցում կայքի կողմից սահմանված պահանջներին,
- ԿԳՆ-ի կողմից սահմանված դպրոցական ծրագրերի և չափորոշիչների հիման վրա թեմատիկ պլանների կազմում՝ ըստ առարկայի,
- Առարկայական մասնագետների հետ անընդմեջ աշխատանք՝ ուղղված ստեղծված նյութի որակի վերահսկմանն ու բարելավմանը և այդ ամենի համապատասխանեցմանը GENEXIS ծրագրի որակի չափանիշներին և ստանդարտներին,
- Պարբերաբար նոր առաջարկների ձևավորում՝ ստեղծվող նյութի և առարկայական մասնագետների աշխատանքի որակի բարելավման ուղղությամբ,
- Շաբաթական և ամսական հաշվետվությունների պատրաստում և տրամադրում,
- Բարեհամբույր ու ինտենսիվ արձագանք կայքի օգտատերերի կողմից արված առաջարկներին և հարցերին
- Մասնակցություն սեմինարներին և «ԻմԴպրոց» կայքի կրթական ռեսուրսի ներկայացում:
Բոլոր ցանկացողներն ուղարկեն իրենց CV-ները info@imdproc.am էլփոստի հասցեին: