ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ, 1-ին ՓՈՒԼ, 6-րդ ԴԱՍԱՐԱՆ

Մեր շատ սիրելի օգտատերեր,

Ուրախ ենք ազդարարելու մրցույթի առաջին փուլի պաշտոնական ավարտը և տեղեկացնելու, որ բոլոր դպրոցներում պահպանվել են մրցույթի նախապես սահմանված անցկացման կանոնները:

Իմդպրոցի և բոլոր մասնակիցներիս համար ամենամեծ նվաճումն այն է, որ մրցակցությունը տեղի է ունեցել միայն և միայն գիտելիքի դաշտում:

Թափանցիկությունն ապահովելու համար՝ բոլոր մասնակից դպրոցները ստանալու են մուտքի թույլտվություն դեպի հատուկ համակարգ, որով կկարողանան ուսումնասիրել յուրաքանչյուր աշակերտի կատարած աշխատանքը:

Հատկանշական է, որ այս տարի մասնակից 6-րդ դասարանների թիվը, ի տարբերություն նախորդ տարվա, կրկնապատկվել էր` հասնելով 33-ի, և դա նշանակում է, որ դպրոցների կեսը ծանոթ չէին մրցույթի էությանը: Այդուհանդերձ, դա բացարձակ խոչընդոտ չհանդիսացավ, որ նրանք իրենց պատվավոր տեղը զբաղեցնեն 2017թ-ի ԹՈՓ 10-ում :)

Նշենք, որ հաջորդ փուլ անցել են այն դպրոցները, որոնց միջինացված միավորները  իրենց խմբում համապատասխանել են 1 և 2-րդ հորիզոնականներին: Ինչպես տեղեկացրել էինք չներկայացած աշակերտների զրոյական միավորները ազդել են միջինացված միավորի վրա:

Շնորհավորում ենք բոլորիս այս գեղեցիկ միջոցառման կազմակերպման առթիվ և մասնավորապես ցանկանում ենք ընդգծել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կարևոր ներդրումը:

Մաղթում ենք բոլորիս Ուրախ Նոր Տարի:

 

Ներկայացնում ենք մրցույթի մասնակից դպրոցների 6-րդ դասարանի ընդհանուր արդյունքները և եզրափակիչ փուլ անցած ԹՈՓ դպրոցները:

 

Հրապարակված է