ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ հրավիրում է Ձեզ մասնակցելու իր ամենամյա մասշտաբային մրցույթին, որը տեղի է ունենալու Երևանի 12 վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև (դիտեք կից անիմացիոն տեսահոլովակը): Մրցույթն անց է կացվելու 2 փուլով, առաջին փուլի ավարտին (տևողությունը 1 ամիս) տրվելու է ստուգիչ թեստ` որոշելու համար 2-րդ փուլի մասնակիցներին: Նմանապես և 2-րդ փուլում (տևողությունը 15-20 օր). ավարտին տրվելու է թեստ և ամենաբարձր միավորներ հավաքած դասարանը կդառնա հաղթող: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Հաղթող երեխաներին կտրվեն պլանշետներ` դպրոցում կիրառելու նպատակով, որպեսզի ուսումնական գործընթացը համալրված լինի բարձր տեխնոլոգիաներվ, որի շնորհիվ երեխաները կկարողանան օգտվել լավագույն ուսումնական ծրագրերից և ինովացիաներից: Մրցույթի մասնկացության համար անհրաժեշտ է մինչև 15.11.2017թ ներկայացնել գրավոր տեսքով մասնակցության հայտ՝ ԻմԴպրոցի էլեկտրոնային հասցեին` info@imdproc.am:
Մրցույթի մասնակցության պայմաններն են`
- Քայլ 1` գրանցվել մրցույթին մինչև 15.11.2017թ,
- Քայլ 2` յուրաքանչյուր դպրոցից պետք է մասնակցի առնվազն մեկ 5-րդ և 6-րդ դասարան, և յուրաքանչյուր դասարանում անհրաժեշտ է, որ ներկայացված լինի դասարանի աշակերտների 80-85%-ը: Ուշադրություն. անվճարունակ երեխաների պարագայում խնդրում ենք հաշվի առնել ԻմԴպրոցի կողմից աջակցության հնարավորությունը,
- Քայլ 3` տեղեկացնել ծնողներին այս մրցույթի հնարավորության և պայմանների մասին,
- Քայլ 4` անհրաժեշտության պարագայում հրավիրել ԻմԴպրոց թիմին՝ ներկայացնելու կայքի գործունեությունը և մրցույթի պայմանները,
- Քայլ 5` մասնակցող և կոորդինացնող ուսուցիչների կոնտակտների տրամադրում: Այն դպրոցները, որոնք անցյալ տարի չեն մասնակցել մրցույթին և տեղյակ չեն կայքի գործունեությանը, հարկավոր է անցնեն վերապատրաստում կայքի բոլոր բաժինների շուրջ, իսկ կայքից օգտվել կարողացող ուսուցիչներին միայն ներկայացվելու են կայքի նոր գործառույթները:
- Քայլ 6` «Իմ+ մրցույթ» բաժանորդագրության ձեռքբերում` յուրաքանչյուր մասնակից երեխայի համար: Մրցույթի ընթացքում կգործի հատուկ «Իմ+ մրցույթ» բաժանորդագրություն 3000 դրամ արժողությամբ՝ 4 ամիս տևողությամբ, որը նաև հնարավորություն կտա վարժվել և ունենալ ավելի քան 1000000 առաջադրանքների լուծման քայլերի հաջորդական և մանրակրկիտ բացատրություն՝ յուրաքանչյուր առարկայի շուրջ: Ընդհանուր գումարի փոխանցում կա՛մ բանկային, կա՛մ ARCA համակարգի միջոցով,
- Քայլ 7` Մրցութին մասնակից երեխաների անունների տրամադրում` ԻմԴպրոցի կողմից մշակված օրինակի համաձայն:
Հաղթող դասարանները կհամալրվեն ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ: Յուրաքանչյուր հաղթող դասարանին տրվելու է համարժեք քանակի պլանշետներ:
Ծանոթացեք նախորդ մրցույթի հաղթողներին՝ այստեղ:
Մրցույթի նպատակն է խթանել կրթության ոլորտում նորարական մեթոդների, նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մոտեցումների կիրառումը և դրանով իսկ ապահովել որակյալ ու արդիական կրթություն: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից անիմացիոն տեսահոլովակի միջոցով:
ԻմԴպրոց կրթական կայքը հնարավորություն է ընձեռում երեխային մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ նրան հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ նյութեր ու առաջադրանքներ: Այն անչափ գործունակ միջոց է, որն օգնում է աշակերտներին խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների ավելի ընդգրկուն ընկալման, ստանալ բազմազան և շատ դեպքերում անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ, կիրառել ժամանակակից գնահատման, ինքնագնահատման և ուսուցման մեթոդներ:
ԻմԴպրոցը փոփոխում է հին մոտեցումներն ու ուսուցման մեթոդները, առաջադրում և իրագործում բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ, նպաստում աշակերտներին ուսումնական գործընթացում ակտիվորեն ընդգրկելուն, քանի որ թույլ է տալիս ուսուցչին և աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:
Սիրով սպասում ենք`
ԻմԴպրոց