Հարգելի ուսուցիչներ,
Ձեզ ենք ներկայացնում գնահատման և թեստավորման վերապատրաստումների մանրամասները, մասնակցության պայմանները և քննարկվող թեմաները։
Դասընթացների սկիզբը՝ Հոկտեմբերի 16, ժամը 14:00
Ընդհանուր տևողությունը՝ 2 շաբաթ
Հանդիպումները՝ շաբաթական 2 անգամ (2 տեսական և 2 գործնական), 3-4 ժամ տևողությամբ
Հանդիպումների վայրը՝ ԻմԴպրոցի գրասենյակ
Վերապատրաստման արժեքը՝ 20,000 դրամ
Մասնակցության համար անհրաժեշտ է կատարել վճարումը բանկային փոխանցման միջոցով մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ և դասընթացի առաջին փուլին ներկայանալ վճարման կտրոնով: Մինչև վճարում կատարելը հաշվեհամարի և այլ մանրամասներ իմանալու համար խնդրում ենք կապ հաստատել ԻմԴպրոցի գրասենյակի հետ:
Վերապատրաստման գործնական աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը տրամադրվելու են ԻմԴպրոցի կողմից։ Անհրաժեշտության դեպքում, խմբի պատրաստվածությունից կախված, վերապատրաստումը հնարավոր է երկարի։ Դասընթացները հաջող ավարտելու դեպքում Ձեզ կտրվի համակողմանի հավաստագիր։
Ստորև ներկայացված են վերապատրաստման առաջին և երկրորդ փուլերի դասընթացները և քննարկվող թեմաները։
Դասընթաց 1. Թեստաբանության տարրեր
Դասընթացը իրենից ներկայացնում է տեսական և գործնական պարապմունքներ հետևյալ թեմաներով՝
- գնահատման նպատակները, ձևերը և մեթոդները
- թեստավորումը որպես գնահատման ձև
- թետավորման գործիքակազմի բաղադրիչները
- թեստի տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները
- թեստային առաջադրանքների տեսակները, առանձնահատկությունները, կիրառությունը
- ախտորոշիչ, ընթացիկ և ամփոփիչ թեստավորումներ, դրանց առանձնահատկությունները, նպատակները, կիրառությունը և այլ թեմաներ:
Դասընթաց 2. Թեստի դասական տեսության ներածություն
Դասընթացը իրենից ներկայացնում է տեսական և գործնական պարապմունքներ հետևյալ թեմաներով՝
- թեստի դասական տեսության դրույթները, հիմնական բանաձևը
- իրական և փաստացի միավորներ
- գնահատման ստանդարտ սխալանք
- թեստի հիմնական բնութագրիչները
- թեստային առաջադրանքների մշակումը, թերություններ և սխալներ, սխալների դասակարգումը
- թեստի մշակումը, մշակման ընդհանուր կանոնները և իրագործման փուլերը, նախափորձարկում և փորձարկում, լավագույն առաջադրանքների ընտրությունը
- թեստի վերջնական մշակումը և այլ թեմաներ: