Հարգելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում ենք ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և ցանկանում ենք ձեզ մատուցել մի նվեր, որը պատրաստել ենք ողջ ամառվա ընթացքում:
Մենք, մեր կայքի առաջատար ուսուցիչների հետ համատեղ, մշակել ենք դասարանի պորտֆոլիո, որում զետեղել ենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է «ԻմԴպրոց» կայքում ձեր աշխատանքը դյուրին և հարմարավետ դարձնելու համար:
Պորտֆոլիո մուտք գործելը շատ հեշտ է. կայքում ընտրեք ձեր դասարանները: Եթե դուք դեռ չունեք «ԻմԴպրոց» կայքում գրանցված աշակերտներ, ապա կարող եք ինքներդ գրանցել, այնուհետև նրանց փոխանցել իրենց պրոֆիլների տվյալները:
Դասարանի պորտֆոլիոն բաղկացած է 3 բաժնից՝
- Սովորողների արդյունքներ
- Ստուգողական աշխատանքներ
- Սովորողներ
Սովորողների արդյունքներ
Այստեղ զետեղված է սովորողների կողմից ձեր առարկայի յուրացման վերաբերյալ տեղեկատվությունը: Եթե դուք ձեր պրոֆիլում չեք նշել համապատասխան առարկան, ապա խորհուրդ ենք տալիս դա անել հիմա. Պրոֆիլի խմբագրման հղում
«Սովորողների արդյունքներ» բաժինը բաղկացած է 4 մասից՝
1. Առարկայի յուրացում
Սեղմեք առարկայի անվան վրա ①, որպեսզի տեսնեք յուրաքանչյուր անցած թեմայի համար նախատեսված միավորները:
2. Վերջին 30 օրերի ամենասիրված թեմաները
Եթե դուք ԻմԴպրոցում սովորողներին ինչ-որ թեմա եք հանձնարարել, ապա այն անմիջապես կհայտնվի այս բաժնում: Սեղմեք այդ անվանման վրա ① և համակարգը ձեզ կտրամադրի յուրաքանչյուր սովորողի կողմից թեմայի յուրացման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն:
3. Վերջին 30 օրերի վիճակագրությունը
Այստեղ դուք կարող եք համեմատել դասարանի գրանցած հաջողությունները նախորդ ամսվա արդյունքների կամ դպրոցի այլ դասարանների հետ ①:
4. Վիճակագրության պատմություն
Ցույց կտա դասարանի ակտիվությունը ուսումնական տարվա յուրաքանչյուր ամսում:
Ստուգողական աշխատանքներ
Չե՞ք սիրում ստուգել տետրեր: Ուրեմն այս բաժինը ձեզ հաստատ դուր կգա: Այն բաղկացած է 3 մասից՝
1. Ստուգողական աշխատանքների ցանկ
Ուշադրություն դարձրեք ներքևի աջ սյունակին: Այնտեղ ներկայացված է ստուգողական աշխատանքը կատարած սովորողների հարաբերակցությունը ստուգողական աշխատանքը ստացած սովորողների ամբողջ թվին ①: Բացի այդ, այստեղ դուք կարող եք հեշտությամբ աշխատանք ստեղծել ընթացիկ դասարանի համար՝ սեղմելով «Նոր աշխատանք» ② հրահանգը:
2. Վիճակագրություն
Արագ հնարավորություն է տալիս հասկանալ՝ որքան լավ են ձեր աշակերտները կատարում ստուգողական աշխատանքները:
3. Սովորողների վիճակագրություն
Այստեղ ներկայացվում է յուրաքանչյուր սովորողի ստուգողական աշխատանքների արդյունքների վիճակագրությունը: Սեղմեք սովորողի անվան վրա, որպեսզի մուտք գործեք նրա անձնական պորտֆոլիո ①:
Սովորողներ
Այս բաժնում դուք կարող եք կրկին ներբեռնել կամ տպել վերջին շրջանում ստեղծված օգտատերերի ① գաղտնաբառերի ցանկը կամ փոխել «ամենամոռացկոտ» աշակերտի գաղտնաբառը ②: Այստեղ դուք կարող եք նաև փոփոխել սովորողների ցուցակը և տեսնել վերջին այցելության ամսաթիվը:
Բացի այդ մենք ավելացրել ենք հուշումներ, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի աշխատել դասարանի պորտֆոլիոյի հետ: Սեղմեք ձեզ հետաքրքրող տարրի կողքին գտնվող այս նշանի վրա՝ և էկրանի վերևում կհայտնվի հավելյալ տեղեկություն:
Մաղթում ենք ձեզ հաջող ուսումնական տարի թարմացված «ԻմԴպրոց» կայքի հետ: