Սիրելի աշակերտներ
Տեղի ունեցավ հունիս ամսին կայացած «Երկրաչափություն 7-8», «Երկրաչափություն 9» և «Հայոց լեզու 7-8» մրցույթների երկրորդ՝ եզրափակիչ փուլը:
Ինչպես և նշվել էր մրցույթի անցկացման պայմաններում, արդարության և թափանցիկության սկզբունքը պահպանելու համար, լավագույն արդյունքներ ցուցաբերած՝ ամենաբարձր միավորները հավաքած և ամենաարագը լուծած աշակերտները հրավիրվեցին ԻմԴպրոցի գրասենյակ, մասնագետների հետ զրույցի:
Հանդիպումն անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում: Ոգևորված էին ինչպես երեխաները, այնպես էլ իրենց ծնողները: Բոլոր երեխաներն էլ խելացի և գիտելիքներով հարուստ էին, այնուամենայնիվ հարցազրույցից հետո պարզ դարձան մրցույթի արժանի հաղթողները:
«Հայոց լեզու 7-8» մրցույթում հորիզոնականների բաշխումը հետևյալն է՝
1-ին տեղ՝ Արուսյակ Նախշքարյան, Գյումրու թիվ 1 դպրոց
2-րդ տեղ՝ Օֆելյան մկրտչյան, Գյումրու «Ֆոտոն» վարժարան
3-րդ տեղ՝ Եվա Ստեփանյան, Կապանի թիվ 7 դպրոց
«Երկրաչափություն 7-8» մրցույթում հորիզոնականների բաշխումը հետևյալն է՝
1-ին տեղ՝ Եվա Ստեփանյան, Կապանի թիվ 7 դպրոց
2-րդ տեղ՝ Սեդա Գրիգորյան, Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոց
«Երկրաչափություն 9» մրցույթում հորիզոնականների բաշխումը հետևյալն է՝
1-ին տեղ՝ Տիգրան Գրիգորյան, Ջերմուկի թիվ 3 դպրոց
2-րդ տեղ՝ Անահիտ Բադալյան, Կապանի թիվ 7 դպրոց
3-րդ տեղ՝ Մելինե Ունուսյան, Երևանի թիվ 161 դպրոց
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները՝ որպես նվեր ստացան բջջային հեռախոսներ, իսկ 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և որպես նվեր ստացան մեկ տարվա Իմ+ բաժանորդագրություն:
Մրցույթի բոլոր մասնակիցներին, անկախ իրենց ցուցաբերած արդյունքներից, կուղարկվեն մասնակցության վկայականներ այն էլփոստի հասցեին, որը նախապես նշվել է իրենց մասնակցության հայտում:
Մրցույթի մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ ԻմԴպրոց կայքի «Նորություններ» բաժնում և պատրաստվել հետագայում կայանալիք մրցույթներին:
Անակնկալները շարունակվելու են: