Մրցույթի հաղթող դպրոցներ

Շնորհավո՜ր,

Մեր շատ սիրելի օգտատերեր և մրցույթին մասնակից դպրոցներ,

Ավարտին մոտեցավ «ԻմԴպրոց» կայքի կողմից կազմակերպված և արդեն իսկ սիրված «Մաթեմատիկա» առարկայի մրցույթը:

Ամփոփենք մրցույթի արդյունքները.

5-րդ դասարանների մեջ, վաստակելով 37,6 միավոր,  հաղթող է դառնում Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի 5-րդ «Ա» դասարանը, իսկ 6-րդ դասարանների մեջ, վաստակելով 31,53 միավոր, հաղթող է դառնում Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցի 6-րդ «Գ» դասարանը:

 

 

«ԻմԴպրոց» կայքը շնորհավորում է յուրաքնաչյուր մասնակիցի, հաղթող դասարանի, աշակերտի և ուսուցչի: Ձեր միասնական և համառ աշխատանքը դարձավ Ձեր հաղթանակի հիմնական գրավականը՝ միմյանց աջակցելով կարողացաք հաղթահարել որակապես այլ բնույթի խնդիրներ. այն է՝ Դուք ձեռք բերեցիք ամուր, մնայուն և հիմնարար գիտելիքներ ոչ միայն մաթեմատիկա առարկայից, այլև գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստեցին դառնալ լավագույնը՝ որպես դասարան և թիմ:

Դուք մրցեցիք միայն և միայն գիտելիքի դաշտում: Հիշե՛ք, ամեն ինչ սկսվում և ավարտվում է կրթությամբ:

ԻմԴպրոցը շարունակելու է ստեղծել նոր հնարավորություններ և հարթակներ, աջակցելու և օգնելու ամրապնդել, հարստացնել մեր աշակերտների գիտելիքները: Մեզ բոլորիս միավորում է մեկ նպատակ՝ օժանդակելու մեր հայ մանուկներին լինել առողջ, երջանիկ և զինված որակյալ ու ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով:

Հիշեցնենք, որ ԻմԴպրոցի կողմից կազմակերպված մրցույթի մեկնարկը տրվել էր 10.11.2016թ և անց էր կացվում «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ:

Մրցույթի անցկացման մանրամասները հետևյալ հղումով՝

Հրապարակված է