Մրցույթի պաշտոնական բացումը և խմբերի բաժանման արարողությունը

Ինչպես արդեն գիտենք, ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության հետ կազմակերպել է մրցույթ Երևանի 12 վարչական շրջանների դպրոցների միջև, որի մեկնարկը տրվել է 10.11.2016թ:

Մրցույթը անց է կացվում «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև: Այն ընթանալու է 2 փուլով. առաջին փուլի ավարտին տրվելու է ստուգիչ թեստ` 2-րդ փուլի մասնակիցներին որոշելու համար:

Նույնը և 2-րդ փուլում՝ ավարտին տրվելու է թեստ և ամենաբարձր միավորներ հավաքած դասարանները կդառնան հաղթողներ: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Մրցանակն է` պլաշետներ աշակերտներին և համակարգիչներ՝ հաղթող ուսուցիչներնին:

Դեկտեմբերի 5-ին ԻմԴպրոցի գրասենյակում տեղի ունեցավ մրցույթի պաշտոնական մեկնարկի ազդարարումը: Մինչ այդ ԻմԴպրոցի թիմը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության հետ միասին իրականացրել է դպրոցների ուսուցչամանկավարժական կազմի համար սեմինարներ, որպեսզի նրանք լիովին տիրապետեն կայքի օգտագործման հմտություններին և նրբություններին: Ինչպես նաև տեղի են ունեցել բազմաթիվ համդիպումներ մասնակից դպրոցների ծնողների և աշակերտների հետ՝ կայքի բովանդակությունը և մրցույթի էությունը մանրամասն ներկայացնելու նպատակով:

Դեկտեմբերի 5-ի միջոցառմանը ներկա էին մասնակից դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում կատարվեց վիճակահանություն, որի արդյունքում ձևավորվեցին խմբերը:
 


Մրցույթի 1-ին փուլի ավարտը, համապատասխանաբար 5 և 6 դասարանների համար, տեղի կունենա դեկտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 13:00-ին: Այն տեղի է ունենալու յուրաքանչյուր դպրոցի համակարգչային լսարանում: Ներկա են լինելու ԻմԴպրոցի ներկայացուցիչները և դպրոցի կողմից վստահված անձինք:

Հաջորդ փուլի մանրամասները կտեղադրվեն առաջին փուլի ավարտից հետո:

Հրապարակված է