ԻմԴպրոցը շնորհավորում է բոլորին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին կողմ քվեարկեց Հայաստանի բնակչության 94,99 տոկոսը: Հանրաքվեի արդյունքում հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Եվ այսօր մենք ապրում եք ազատ, անկախ Հայաստանում:
Սիրելի երեխանե՛ր, Դուք իրավմամբ անկախության սերունդ եք և մեր ժողովրդի հպարտությունն ու ապավենը: Ձեզ է տրված կառուցել մեր երկրի հուսալի ապագան՝ Ձեր գիտելիքներով, ձեռքբերումներով, հաջողություններով և հաղթանակներով:
Արդյունավետ և խելացի օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորություններն ու դպրոցական տարիները՝ դարձնելու մեր երկիրը բոլորիս երազած հզոր Հայաստանը: Հաջողությունը կախված է Ձեր սեփական ուժերի հանդեպ հավատից ու վստահությունից, այն միայն Ձեր աշխատասիրության, համառության և հետևողականության արդյունք է:
Սովորեք եռանդով, իսկ ԻմԴպրոցը մշտապես կլինի Ձեր կողքին: Այն Ձեր հուսալի օգնականն է:
Մեր երկիրն ունի Ձեր` ապագա առաջնորդների, կարիքը: