Սիրելի երեխաներ,
Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների մրցույթի արդյունքները:
Բոլոր մասնակիցները կարող են տեսնել իրենց արդյունքները մտնելով «ԻմԴպրոց» կայքի «Ստուգողական աշխատանքներ» բաժին: Եթե Ձեր վաստակած արդյունքը 100% չէ, ապա այս անգամ ցավոք Դուք չեք հաղթել:
Ինչպես նախապես նշել էինք, հաղթողները ընտրվելու են 2 չափանիշով` բոլոր վարժությունները ճիշտ լուծած և ամենաարագը լուծած: Այնուհետև 100% արդյունք ցուցաբերած և ամենաարագը լուծած աշակերտները հրավիրվելու են մեր գրասենյակ՝ մասնագետի հետ զրույցի, քանի որ ԻմԴպրոցը կարևորում է միայն արդարության և թափանցիկության սկզբունքը:
Անկախ Ձեր ցույց տված արդյունքից, բոլորդ ԻմԴպրոցի կողմից կստանաք մասնակցության վկայականներ: Խնդրում ենք ստուգել Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեները 08.07.2016-ին ժամը 16:00-ից սկսած՝ տեսնելու համար Ձեր վկայականները:
Շուտով հաջորդ մրցույթն է: Այն Ձեզ շատ դուր կգա: Մասնակցեք և հաղթեք:
Հարգանքով՝ ԻմԴպրոց