Բազմաթիվ ուսուցիչների խնդրանքով մենք բարելավել ենք «ԻմԴպրոց» կայքի «Ստուգողական աշխատանքներ» բաժինը:
Սիրելի ուսուցիչներ, այժմ Դուք կարող եք հնարավորություն տալ Ձեր աշակերտներին մի քանի անգամ կատարել հանձնարարված տնային և ստուգողական աշխատանքները: Այդ նպատակով ընդամենը պետք է նշել աշխատանքի կատարման փորձերի քանակը:
Աշխատանքի կատարման մի քանի փորձը հնարավորություն է տալիս.
- ուսուցչին՝ կենտրոնանալ ավելի շատ գործնական աշխատանքի, քան վերահսկողության վրա և հեշտացնել աշխատանքների վերահանձնարարումը,
- աշակերտին՝ կատարել հանձնարարված աշխատանքը մի քանի անգամ, ընդ որում յուրաքանչյուր անգամ՝ դրա նոր տարբերակը, ուղղել իր սխալները և խորությամբ հասկանալ ուսուցանվող նյութը:
Սահմանված փորձերի քանակը կարող եք կարգավորել տնային աշխատանքներ կազմելու վերջին՝ «Կարգավորումներ», փուլում:
Ցուցումներ
- «Փորձեր» տողում սեղմեք «Խմբագրել»
- Նշեք փորձերի քանակը, որոնք Ձեր աշակերտը կարող է օգտագործել տվյալ ստուգողական աշխատանքի համար: Դուք կարող եք սահմանել 1-10 փորձ
- Մեկ փորձը նշանակում է, որ սովորողը չի կարող ուղղել առաջադրանքի արդյունքները՝ դրանց պատասխանելուց հետո
- Երկու և ավելի փորձը նշանակում է, որ սովորողը հնարավորություն ունի բարելավել իր արդյունքները. նա ամբողջությամբ կարող է կրկին կատարել տրված աշխատանքը, մինչև ժամկետի ավարտը:
- Սահմանեք՝ սովորողի որ փորձը պետք է հաշվի առնել՝ բոլոր փորձերից լավագույնը, թե միայն վերջինը:
Հաստատեք Ձեր ընտրությունը: