Սիրելի երեխաներ,
Շնորհավորում ենք
ԻմԴպրոց կայքը հպարտ է բոլորիդ ազդարարելու շատ սպասված մրցույթի հաջող ավարտը և շնորհավորում է յուրաքանչյուրիդ մասնակցության կապակցությամբ։ Անկախ արդյունքներից բոլորդ կստանանք ԻմԴպրոց կայքի կողմից մասնակցության հավաստագիր. Հիշե՛ք Ձեր մասնկացությունը արդեն իսկ հաղթանակ է։
Բոլոր մասնակիցներդ, այժմ մտնելով «Ստուգողական Աշխատանքներ» բաժին, կարող եք տեսնել Ձեր արդյունքները։ Ինչպես նախապես նշվել էր մրցույթի պայմաններում, հաղթող է ճանաչվելու ամենաարագ և ամենաբարձր միավորներ վաստակած աշակերտը։ Ավելի մանրամասն
ԻմԴպրոց կայքը շատ է կարևորում արդարության և թափանացիկության սկզբունքը, այդ իսկ պատճառով, բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն անմիջապես մրցույթից հետո տեսնելու իրենց արդյուքները։
Կայքում տեղադրված «Մրցույթ մաթեմատիկայից 7-9-րդ դասարանների համար» թեստի 15-րդ առաջադրանքը՝ ծրագրային խնդրի պատճառով, կհամարվի անվավեր (բոլոր մասնակիցները հավաքել են 0 միավոր) և ավտոմատ բոլոր մասնակիցներին ԻմԴպրոցը կտա հավելյալ 3 միավոր, որը այդ խնդրի ճիշտ լուծելու պարագայում կլիներ առավելագույն միավորը։
Հետևաբար, մրցույթի արդյունքների վրա «Մրցույթ մաթեմատիկայից 7-9-րդ դասարանների համար» թեստի 15-րդ առաջադրանքը ոչ մի կերպ չի ազդի։
Հաղթողներին ԻմԴպրոցը կհրավիրի մասնագետների հետ զրույցի, որից հետո այն աշակերտները, ովքեր ինքնուրույն են լուծել առաջադրանքները, կստանան սպասված պլանշետներ։