Սիրելի աշակերտներ,
ԻմԴպրոցը հրավիրում է Ձեզ մասնակցելու աննախադեպ հետաքրքիր մրցույթ-խաղի՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից:
Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի հունիսի 28-ին՝ առցանց (օնլայն) ռեժիմով:
Մրցույթում հաղթող կճանաչվեն մրցութային առաջադրանքներից լավագույն արդյունք ցուցաբերած՝ ամենաբարձր միավորներ հավաքած և դրանք ամենաարագը լուծած աշակերտները:
Յուրաքանչյուր առարկայից 1-ին տեղը գրաված աշակերտին որպես մրցանակ կտրվի պլանշետ: Մրցույթի բոլոր մասնակիցներին, անկախ նրանց արդյունքներից, կտրվեն մասնակցության վկայականներ: Հաղթող աշակերտները կհայտնվեն կայքի գլխավոր էջում:
Մրցույթը նախատեսված է «Մաթեմատիկա»՝ 6-9-րդ դասարանների աշակերտների և «Ֆիզիկա»՝ 8-10-րդ դասարանների աշակերտների համար:
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած աշակերտ, ով գրանցված է Imdproc.am կայքում և ունի «Իմ+» բաժանորդագրություն:
Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, բայց դեռևս գրանցված չեք կայքում կամ չունեք «Իմ+» բաժանորդագրություն, ապա շտապեք գրանցվել և ձեռք բերել «Իմ+ մրցույթ» բաժանորդագրությունը՝ ընդամենը 700 դրամ սակագնով, որը կտա քեզ Իմ+ 10 օրով: «Իմ+ մրցույթ» բաժանորդագրությունը հասանելի կլինի հունիսի 20-ից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել այս ցուցումներին`
- գրանցվեք Imdproc.am կայքում որպես դպրոցական, եթե դեռևս գրանցված չեք,
- մինչև հունիսի 27-ը ձեռք բերեք «Իմ+ մրցույթ» բաժանորդագրություն, եթե դեռևս չունեք «Իմ+» բաժանորդագրություն, այլապես չեք կարողանա մասնակցել մրցույթին,
- հունիսի 28-ին մտեք կայքի «Առարկաներ» բաժին, ընտրեք «Մրցույթ մաթեմատիկայից» կամ «Մրցույթ ֆիզիկայից» առարկան և սկսեք լուծել Ձեր դասարանին համապատասխան թեստը,
- մրցութային առաջադրանքները կատարելու համար սեղմեք «Սկսել թեստը» կոճակը և հիշեք, որ առաջադրանքները կարող եք լուծել միայն հունիսի 28-ին՝ օրվա ցանկացած ժամին, սակայն թեստը սկելուց հետո այն կատարելու համար Դուք կունենաք սահմանափակ ժամանակ, որը նախապես նշված կլինի թեստի նկարագրում,
- առաջադրանքները կատարեք միայն Ձեր պրոֆիլից:
Մրցույթին մասնակցելու համար լրացրեք հետևյալ թերթիկը: