ԻմԴպրոց կայքը մարտին ակտիվ աշխատանքներ է ծավալել Երևանի և Գյումրու բազմաթիվ դպրոցների հետ, որոնց թվում են` Գյումրու N 7 դպրոցը, Գյումրու N 37 ավագը դպրոցը, Երևանի Միրիջանյանի անվան N 155, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի N 57 և Երևանի N 186 դպրոցները:
Համագործակցության շրջանակներում ԻմԴպրոց-ը կազմակերպելու է սեմինար պարապմունքներ, որոնց նպատակն է աջակցել ուսուցիչներին կիրառելու կայքի ընձեռած հնարավորությունները, որի շնորհիվ ուսուցիչների աշխատանքը կդառնա էապես դյուրին: Վերապատրաստմանը մասնակցած բոլոր ուսուցիչները կստանան հավաստագիր, որը վկայելու է, որ ուսուցիչը հաջողությամբ ավարտել է «Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառումը ուսումնական գործընթացում» դասընթացը:
Երևանի N 186 դպրոց

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի N 57 դպրոց

Երևանի Միրիջանյանի անվան N 155 դպրոց

Գյումրու N 7 դպրոց

Գյումրու N 37 ավագ դպրոց
