Հարգելի մանկավարժներ
Մեր թիմն անընդհատ կատարելագործում է ԻմԴպրոց կայքը, որպեսզի Դուք դպրոցում կարողանաք արագ և արդյունավետ կերպով ձևավորել համապատասխան միջավայր: Վերջերս մենք ուսուցիչների շրջանում հարցախույզ անցկացրինք, պարզելու համար այն խնդիրները, որոնք առաջանում են «Ստուգողական աշխատանքներ» բաժնում տնային և թեստային առաջադրանքներ հանձնարարելիս:
Հարցախույզի բազմաթիվ արժեքավոր արձագանքների շնորհիվ մենք որոշ փոփոխություններ կատարեցինք բաժնում.
1.Այժմ ստուգողական աշխատանքը ստեղծվում է ընդամենը 3 քայլից
2. Տվյալ աշխատանքներն ավտոմատ կերպով լրացվում են վերջին քայլում
3. Օպտիմալացվել է բաժնի դիզայնը
Մենք շնորհակալ ենք բոլոր այն օգտատերերին, ովքեր մասնակցել են տվյալ հարցմանը և նպաստել «Ստուգողական աշխատանքներ» բաժնի կատարելագործմանը: Համատեղ ջանքերով բարելավենք ԻմԴպրոց կայքը:
Նախընտրում եք սոցիալական ցանցերը:
Հիշեցնում ենք, որ ԻմԴպրոց կայքի մանկավարժները կարող են իրենց աշակերտներին ստուգողական աշխատանք հանձնարարել սոցցանցերում: Ստուգողական աշխատանքի ստեղծման երկրորդ քայլից ընտրեք «Հրավեր հղումով» տարբերակը, հրապարակեք առաջադրանքը և ուղարկեք հղումը Ձեր աշակերտներին: