Ձմեռային արձակուրդը մոտենում է ավարտին: Սկսենք երկրորդ կիսամյակը ԻմԴպրոց կրթական կայքի հետ: Այն դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների մշտական և անխոնջ աջակիցն է:

Սիրելի դպրոցական

ԻմԴպրոցն այս կիսամյակում  մշտապես կաջակցի քեզ սովորել ավելի մեծ մղումով, կօգնի ունենալ նոր ուսումնական ձեռքբերումներ և բարձր գնահատականներ: Նախորդ թեմաները կրկնելու, նորերը հեշտությամբ յուրացնելու և հանձնարարված դասերը սովորելու համար մուտք գործիր ԻմԴպրոց կայքի «Առարկաներ» բաժին և գտիր քեզ անհրաժեշտ թեմաները: Ամրապնդիր  գիտելիքներդ՝ կատարելով քո ընտրած թեմայից կայքում առկա բազմաթիվ առաջադրանքները:

Սահմանիր բարձր նշաձող և փորձիր հաղթահարել այն: Մի լքիր կայքը, եթե դժվարանաս կամ չստացվի կատարել որևէ առաջադրանք: Դու կարիք չունես նաև դիմելու ծնողներիդ կամ ուսուցիչներիդ աջակցությանը: Դու կարող ես կատարել բոլոր առաջադրանքները ինքնուրույն: Այդ նպատակով ընդամենն անհրաժեշտ է ունենալ ԻՄ+ բաժանորդագրություն և քեզ համար հասանելի կդառնան բոլոր առաջադրանքների բացատրությունները և լուծման քայլերը: Կարդալով և հասկանալով առաջադրանքի լուծումը, հաջորդը դու արդեն կկատարես ավելի արագ: Իսկ եթե չստացվի, կրկին փորձիր: Հիշիր, որ մեծ հաջողությունները սկսվում են փոքրերից:

Մրցակցիր քո համադասարանցիների հետ կամ դասարանով մրցակցեք մյուս դասարանների ու այլ դպրոցների հասակակիցների հետ: ԻմԴպրոցի հետ սովորելը ոչ միայն աշխատանք է, այլ նաև խաղ և զվարճանք:

 

Սիրելի ուսուցիչ

ԻմԴպրոցը կաջակցի  Ձեզ դասավանդման գործընթացում և կապահովի, որ Ձեր աշակերտները ձեռք բերեն կայուն գիտելիքներ և արագ առաջադիմեն:

Հանձնարարեք Ձեր աշակերտներին տնային և ստուգողական հանձնարարություններ կայքի ԻՄ+ բաժանորդագրության օգնությամբ: Կայքն ունի առաջադրանքների հարուստ շտեմարան՝ 400-ից 700 առաջադրանք յուրաքանչյուր թեմայից, ինչը հնարավորության կտա Ձեր աշակերտներին արագ կերպով յուրացնել հանձնարարված նյութը՝ կատարելով տվյալ թեմայից բազմաթիվ առաջադրանքներ, կամ նույն առաջադրանքի նմանատիպ տարբերակներ, կամ Ձեր կազմած աշխատանքները: Կայքը նաև ավտոմատ կերպով կստուգի և կգնահատի աշակերտների տնային և ստուգողական աշխատանքները: Իսկ եթե նրանք դժվարանան կատարել Ձեր հանձնարարությունները, ապա կայքում առկա են նաև բոլոր առաջադրանքների բացատրությունները և լուծման քայլերը, ինչը կապահովի, որ երեխան սովորի ինքնուրույն:

ԻմԴպրոց կայքով հետևողականորեն պարապելու դեպքում Ձեր աշակերտների բարձր առաջադիմությունը երաշխավորված է: Խրախուսեք նրանց օգտվելու կայքի ընձեռած հնարավորություններից:

 

Սիրելի ծնող

ԻմԴպրոց կրթական պորտալը Ձեր երեխայի դպրոցն է՝ իր հարազատ էլեկտրոնային միջավայրում: Կայքը միաժամանակ և՛ դասագիրք է, և՛ խնդրագիրք, և՛ առաջադրանքների ու թեստերի հսկայական շտեմարան, որի նմանօրինակը գոյություն չունի:

Շտապեք գրանցել Ձեր երեխային ԻմԴպրոց կայքում,  և նա կսկսի սովորել դպրոցում իրեն հանձնարարված դասերը կայքի օգնությամբ, և ամենակարևորը՝ սիրով: Նա կարող է կարդալ հանձնարարված թեմայի տեսական նյութը, իսկ այնուհետև ամրապնդել այն՝ կատարելով առաջադրանքներ, լուծելով վարժություններ ու խնդիրներ, լրացնելով ամփոփիչ թեստեր:

Հիշեք, որ դասագրքերում առաջադրանքները խիստ սահմանափակ թվով են, ինչը բավարար չէ նոր նյութը խորությամբ հասկանալու համար, իսկ դպրոցում դասաժամը ընդամենը 45 րոպե է, որի ընթացքում ուսուցիչը հաճախ չի հասցնում բավարար ժամանակ հատկացնել  յուրաքանչյուր երեխայի: Արդյունքում երեխան հաճախ խորապես չի յուրացնում նոր թեման և դժվարանում է հաջորդը հասկանալ: Կայքում սովորելը զերծ է նշված խնդիրներից, քանի որ յուրաքանչյուր թեմայից առկա է 400-ից 700 առաջադրանք և չկան ժամանակային սահմանափակումներ:

ԻմԴպրոցի ուսուցման համակարգը հիմնված է մտքի վարժանքի սկզբունքի վրա: Բազմաթիվ անգամ կատարելով առաջադրանքների չկրկնվող տարբերակները, ուսումնասիրելով դրանց լուծման քայլերն ու բացատրությունները, սովորելով սեփական սխալների վրա, Ձեր երեխան կարող է ինքնուրույն՝ առանց Ձեր օգնության, յուրացնել անգամ դժվար թեմաները ու բարձրացնել իր գնահատականները: Ավելին, կայքը կստուգի և կգնահատի Ձեր երեխայի գիտելիքները:

ԻմԴպրոցը նաև վերլուծում է Ձեր երեխայի ուսումնառության արդյունքները և պարզ տեղեկատվական նշանների՝ ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում դրանք Ձեզ՝ կայքի «Աշակերտների պորտֆոլիո» բաժնում: Այս բաժնից Դուք կտեղեկանաք Ձեր երեխային հանձնարարված աշխատանքների մասին, կիմանաք, թե ինչպես է նա կատարել իր տնային առաջադրանքները, պատրա՞ստ է արդյոք նա ստուգողական աշխատանքներին կամ քննություններին:

«Աշակերտների պորտֆոլիո» բաժինը տրամադրում է հետևյալ վիճակագրական տվյալները Ձեր երեխայի մասին.

  • առարկաների յուրացման աստիճանը,
  • կատարած առաջադրանքների քանակը, դրանց կատարման վրա ծախսած ընդհանուր ժամանակը, փորձերի քանակն ու միջին արագությունը,
  • վաստակած միավորները,
  • նրա առաջադիմության ցուցանիշների համեմատական վերլուծությունն՝ իր համադասարանցիների արդյունքների ու հանրապետության դպրոցների միջին ցուցանիշների համեմատությամբ:

«Աշակերտների պորտֆոլիո» բաժնից օգտվելու համար գրացվեք կայքում որպես ծնող և կապակցեք Ձեր և Ձեր երեխայի պրոֆիլները:

 

Այս ամենի համար ձեռք բերեք Իմ+ բաժանորդագրություն և Դուք իրականում կխնայեք Ձեր միջոցները, քանի որ տարեկան շատ համեստ գումարով Ձեր երեխայի համար միաժամանակ ձեռք կբերեք և՛ վիրտուալ ուսուցիչ բոլոր առարկաներից, և՛  ուսուցողական նյութերի մի ամբողջական փաթեթ:

 

Ուշադրություն

Տեղեկացնենք, որ շուտով մեր կայքը կհամալրվի նոր առարկաներով և թեմաներով՝ Մաթեմատիկա 5-րդ և 6-րդ դասարաններ, Քիմիա 8-րդ դասարան, Ֆիզիկա 8-րդ դասարան և Կենսաբանություն 7-րդ դասարան:

 

Հրապարակված է