ԻմԴպրոցի հնարավորությունները ծնողների համար

Սիրելի ծնող,

«ԻմԴպրոց» կայքի օգնությամբ Դուք կարող եք ակտիվ մասնակցություն ունենալ Ձեր երեխայի ուսումնառության գործընթացին:

Մինչ Ձեր երեխան կսկսի սովորել «ԻմԴպրոց» կայքի օգնությամբ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Առարկաներ» բաժնի ուսումնական նյութերին:

  • «Առարկաներ» բաժինը  ներկայումս պարունակում է առաջադրանքների ավելի քան 1 000 000 տարբերակներ, ինչպես նաև տեսական նյութեր և թեստեր տարբեր առարկաներից:

  • Առարկայական ուսումնական նյութերին ծանոթանալու համար սեղմեք Ձեր ընտրած առարկայի անվանման վրա (օրինակ՝«Երկրաչափություն»): 

  • Եթե Դուք չեք կարողանում գտնել ինչ-որ թեմա, խորհուրդ ենք տալիս օգտվել կայքի «Որոնում կայքում» բաժնի հնարավորություններից: 

  • Բացելով ընտրված առարկայի էջը, Դուք կտեսնեք դասարանների թվարկումը: Սեղմելով Ձեր նախընտրած դասարանի վրա, կտեսնեք համապատասխան դասարանի թեմաները:

  • Ընտրված դասարանի համար բոլոր թեմաների ցանկը կարող եք տեսնել անմիջապես դասարանի ներքևում: Յուրաքանչյուր թեմա պարունակում է տեսական նյութեր, առաջադրանքներ և թեստեր:

  • ՈՒսուցչից տեղեկացեք, թե ի՞նչ թեմա է անցնում Ձեր երեխան, ի՞նչ դժվարություններ և բացթողումներ ունի նա տվյալ առարկայից և օգնեք նրան ընտրել նյութեր՝ պարապելու համար:

ԻմԴպրոց կայքը ծնողների համար ունի «Իմ երեխաները» հատուկ բաժինը

Այս բաժնի օգնությամբ Դուք կարող եք հետևել Ձեր երեխայի արդյունքներին  և տեղյակ լինել նրան հանձնարարված ստուգողական աշխատանքներից: Բաժնում կգտնեք նաև այլ օգտագար տեղեկատվություն: 

«Վիճակագրություններ և արդյունքներ» բաժնում Դուք կգտնեք մանրամասն տեղեկություններ Ձեր երեխայի արդյունքների մասին բոլոր առարկաներից և թեմաներից:

«Ստուգողական աշխատանքներ» բաժնի օգնությամբ,  բացի Ձեր երեխայի  արդյունքներից, Դուք կտեսնեք նրան հանձնարարված ստուգողական աշխատանքների կարգավիճակը: 

Ավելի մանրամասն տեղեկությունների համար սեղմիր ասյտեղ:

Հրապարակված է