Ավելացրեք Ձեր սեփական աշխատանքային ծրագիրը ԻմԴպրոց կայքում և ստացեք մանրամասն հաշվետվություն այն մասին, թե ինչպիսի ակտիվությամբ են աշակերտներն աշխատում Ձեր առարկայով:
Ձեր աշխատանքային ծրագիրը ստեղծելու համար մուտք գործեք «Առարկաներ» բաժինը և սեղմեք «Ստեղծել առարկա» ① կոճակի վրա:
Նշեք առարկայի ① և առաջին ուսումնական ծրագրի ② անվանումը, որը պետք է լրացնեք: Ընտրեք այդ առարկայի համար նախատեսված պատկերը ③
Այնուհետև Դուք կանցնեք նոր առարկայի առաջին ուսումնական ծրագրի խմբագրման աշխատանքին: Այս փուլում նյութերը հասանելի չեն աշակերտներին: Հետևաբար, Դուք կարող եք ազատ փոփոխություններ կատարել Ձեր ծրագրի կառուցվածքում.
ԻմԴպորցի շտեմարանից նյութեր ավելացնել ①
նոր թեմաներ ստեղծել ②
սեփական առաջադրանքները ստեղծել ③
Ուշադրությու՛ն. Թեմաները և առաջադրանքները խմբագրելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք համապատասխան օբյեկտի վրա ④ և ընտրեք անհրաժեշտ գործողությունը: Դուք կարող եք նաև մկնիկով տեղաշարժել օբյեկտը:
Որպեսզի ուսումնական ծրագիրը հասանելի լինի աշակերտներին, պետք է առարկան հրապարակել: Դա հնարավոր է իրականացնել հրապարակման կարգավորում կամ «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:
Ուշադրությու՛ն. Եթե Դուք ոչ մի դասարան չեք ընտրել, ապա առարկան հասանելի կլինի միայն «Ստուգողական աշխատանքներ» բաժնում:
Անցում կատարեք դասարանի պորտֆոլիոյում «Սովորողների արդյունքներ» ներդիր՝ պարզելու՝ ինչպես են աշակերտներն աշխատում Ձեր ստեղծած առարկայով ①:
Գտեք Ձեր առարկան «Առարկաների յուրացում» բլոկում և սեղմեք նրա անվանման վրա ②:
Բացված էջի վրա կտեսնեք դասարանի յուրաքանչյուր աշակերտի կողմից առարկայի թեմաների յուրացվածությունը՝ արտահայտված տոկոսներով: Սեղմեք աղյուսակում ③ միավորի վրա՝ առանձին աշակերտի մանրամասն վիճակագրությունը տեսնելու համար:
«Առարկաների խմբագրում» սեփական նոյւթերն ավելացնելուց և հրապարակելուց հետո դրանք ստուգողական աշխատանքներում օգտագործելու համար հասանելի կդառնան:
Աշակերտներին սեփական առաջադրանքներով տնային կամ ստուգողական աշխատանքներ ուղարկելու համար անցում կատարեք «Ստուգողական աշխատանքներ» բաժին և «Առարկաներում» գտեք Ձեր աշխատանքային ծրագրի անվանումը ③: Այնուհետև «✔» նշանով նշեք այն առաջադրանքները, որոնք ցանկանում եք ուղարկել աշակերտներին և շարունակեք ստեղծել ստուգողական աշխատանքը՝ ըստ սահմանված հրահանգների: