Ինչպե՞ս կայքում ավելացնել աշակերտներ

 

Սիրելի ուսուցիչներ, սկսեք աշխատել էլեկտրոնային կրթական ռեսուրս հանդիսացող ԻմԴպրոց կայքով՝ ավելացնելով աշակերտներ «Օգտատերերի կառավարում» բաժնում:

Ուշադրություն. Աշակերտների գրանցման համար այլևս անհրաժեշտ չէ էլփոստի հասցե:

 

Աշակերտների գրանցման տարբերակներ

Քայլ 1

Առաջին հերթին ստեղծեք աշակերտի պրոֆիլը: Դրա համար մուտք գործեք «Օգտատերերի կառավարում»  բաժին և սեղմեք «Ավելացնել օգտատեր» ② կոճակը:

Քայլ 2

Գրանցման բաժնում լրացրեք աշակերտի տվյալները  և սեղմեք «Ստեղծել» ② կոճակը:

Եթե աշակերտը չունի էլեկտրոնային փոստի հասցե , ապա ինքներդ նրա համար լոգին ընտրեք, որի օգնությամբ նա կարող է մուտք գործել «ԻմԴպրոց» կայք: Հետագայում աշակերտը կարող է իր էջում ավելացնել էլեկտրոնային փոստի հասցե՝ ստուգողական աշխատանքների վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար:

Եթե Դուք վերջին շրջանում ստեղծել եք աշակերտների պրոֆիլներ, ապա կարող եք խմբագրել նրանց ցուցակը՝ սեղմելով «Ցույց տալ վերջին շրջանում ստեղծված օգտատերերին» ④ հղման վրա:

Քայլ 3

Դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծեք պրոֆիլներ  (բացի կայքում գրանցվածներից): Գրանցումից հետո ստեղծված տվյալները (նայել կայքից) կհայտնվեն «Վերջին շրջանում ստեղծված օգտատերեր» ② ցուցակում:

Ավարտից հետո անհրաժեշտ է պահպանել կամ տպել  ստեղծված տվյալները:

Աշակերտին փոխանցեք իր լոգինը (կամ էլփոստի հասցեն) և գաղտնաբառը, որպեսզի աշակերտը կարողանա մուտք գործել կայք, կատարել ստուգողական աշխատանքներ կամ առաջադրանքներ «Առարկաներ» բաժնում, որի արդյունքները կհայտնվեն «Աշակերտների արդյունքները» բաժնում:

Աշակերտներն ինքնուրույն են գրանցվում կայքում

Կայքում ամբողջական դասարան գրանցելու ամենահեշտ ձևերից մեկն է խնդրել աշակերտներին ինքնուրույն գրանցվել «ԻմԴպրոց» կայքում: Եթե ուսուցիչը ցանկանում է, որ աշակերտներն ինքնուրույն գրանցվեն կայքում, ապա անհրաժեշտ է միայն, որ նա դասի ընթացքում աշակերտներին տեղեկացնի ԻմԴպրոց կայքի մասին կամ տեղադրի կայքի հղումը դպրոցի սոցիալական կայքերի էջերում:

Աշակերտների գրանցումը չափազանց հեշտ է: Նրանք միայն պետք է նշեն՝

       Էլեկտրոնային փոստի հասցե

       Գաղտնաբառ (կարևոր է այն հիշել կամ մի տեղ գրի առնել)

       անուն, ազգանուն

       դպրոցի անվանումը

       դասարանը (դասարանի անվանատառը)

Աշակերտներն էլ ավելի հեշտ գրանցվելու համար կարող են օգտագործել սոցիալական կայքերի իրենց պրոֆիլները:

Ուշադրություն. Ինքնուրույն գրանցվելու դեպքում աշակերտը սխալմամբ կարող է ստեղծել իր պրոֆիլի կամ իր դպրոցի կրկնօրինակը: Նման դեպքերում ուսուցիչը պետք է հաղորդագրություն գրի հետևյալ էլփոստի հասցեին՝ info@imdproc.am:


Աշակերտների պրոֆիլների խմբագրումը հնարավոր է կատարել «Օգտատերերի կառավարում» բաժնում: Այս բաժնի օգնությամբ Դուք կարող եք՝

       աշակերտներին անձամբ գրանցել 

       փոխել աշակերտների պրոֆիլների տվյալները

       ջնջել աշակերտների պրոֆիլները 

       աշակերտներին մի դասարանից մեկ այլ դասարան տեղափոխել: