Ուսուցիչների հավաստագրեր «ԻմԴպրոց» կայքում
Ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկություն ուսուցիչների համար, թե ինչպե՞ս ստանալ «ԻմԴպրոց» կայքի հավաստագիր և ինչպե՞ս այն գործածել:
ՈՒրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ ցանկացած ուսուցիչ կարող է հաստատել «ԻմԴպրոց» նորարարական կայքի օգտագործումը իր կողմից:
Հարգելի ուսուցիչներ,
հավաստագրերին ծանոթանալու համար անհրաժեշտ է.
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Քայլ 1.
• մուտք գործել «ԻմԴպրոց» կայք Ձեր լոգինով և գաղտնաբառով,
• մուտք գործել Ձեր պրոֆիլ և սեղմել Ձեր անվան կամ պրոֆիլային լուսանկարի վրա կայքի գլխավոր մենյուում: ①

Ձեր պրոֆիլում հիմնական տեղեկատվությունից և Ձեր հավաքած միավորներից ու գնահատականներից բացի, այժմ առկա է նաև Ձեր հավաստագիրը: ② Եթե հավաստագիրը վավեր է, ապա նրա տեքստի և նշանի գույները վառ երանգի են: Եթե հավաստագիրը դեռ ակտիվացրած չէ, ապա նրա տեքստը և նշանը մոխրագույն են: Ցանկացած դեպքում, Դուք կարող եք մանրամասն տեղեկանալ հավաստագրի մասին՝ սեղմելով ««ԻմԴպրոց» կայքի ուսուցիչ» կոճակի վրա:②

Ձեր առաջին հավաստագիրը կոչվում է «ԻմԴպրոց» կայքի ուսուցիչ:
Քայլ 2.

Սեղմելով հավաստագրի անվանման վրա դուք կարող եք.
• տեսնել հավաստագրի նմուշը, ①
• կարդալ դրա մանրամասն նկարագրությունը և իմանալ, թե ինչպե՞ս կարելի է այն ստանալ: ②
Եթե Ձեր հավաստագիրը վավեր է, ապա Դուք ունեք հետևյալ հնարավորությունները.
• ներբեռնել և տպել հավաստագիրը, որն անվճար է «Իմ+» բաժանորդագրություն ունեցող բոլոր ուսուցիչների համար, ③
• պատվիրել հավաստագիրը փոստով: ④
Ձեր պրոֆիլ վերադառնալու համար սեղմեք «Վերադառնալ Ձեր պրոֆիլին» կոճակը: ⑤
Սեղմեք կոճակը՝ այս էջը տպելու համար
Տպել