Ձեզ ենք ներկայացնում «ԻմԴպրոց» կայքի հնարավորությունների հակիրճ նկարագրությունը: Ծանոթացեք մեր ցուցումներին և փորձարկեք կայքի ստորև նկարագրված գործառույթները:
Ցանկացած ուսուցիչ ընդամենը 3 պարզ քայլով կարող է գրանցել իր ուսումնական հաստատության և դասարանի աշակերտներին:
Քայլ 1. Սկիզբ
Մուտք գործեք «ԻմԴպրոց» կայք Ձեր լոգինով և գաղտնաբառով՝ որպես «Ուսուցիչ»:
Դուք գտնվում եք «ԻմԴպրոց» կրթական կայքում:
Կայքի մենյուից ընտրեք «Օգտատերերի կառավարում» կոճակը: ① 
*Այլընտրանքային տարբերակ. մուտք գործեք կայքի Ձեր պրոֆիլը և ընտրեք «Դպրոցի օգտատերերի կառավարում» բաժինը:

Քայլ 2. Օգտատերի ավելացում
Դուք գտնվում եք «Օգտատերերի կառավարում» բաժնում:
Դուք կտեսնեք դպրոցի օգտատերերի ցուցակը:
Նոր աշակերտ գրանցելու համար, սեղմեք «Օգտատեր ավելացնել» կոճակը ③։

*Դուք կարող եք նախապես ընտրել այն դասարանը, որի աշակերտին ցանկանում եք գրանցել։
② Դուք կարող եք նաև հաջորդ քայլով ընտրել կամ փոխել դասարանը:
Քայլ 3. Նոր օգտատիրոջ ստեղծում
Դուք մուտք եք գործել «Նոր օգտատերի ստեղծում» բաժին։

• Ստուգեք օգտատերի կարգավիճակը կայքում: ① Կայքում նշված է «Դպրոցական» (տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, մասնագիտացված, հատուկ դպրոցի կամ վարժարանի սովորողների համար անհրաժեշտ է ընտրել «Դպրոցական» կոճակը):
• Ընտրեք կամ ստուգեք դասարանի համարն ու անվանատառը: ②
Լրացրեք մնացած պարտադիր դաշտերը՝ «էլեկտրոնային փոստ», «Անուն», «Ազգանուն»։ ③
Սեղմեք «Ստեղծել» կոճակը։ ④


• Սպասեք, մինչև էկրանին հայտնվի ծանուցում՝ օգտատերի բարեհաջող գրանցման մասին։ ⑤ Ձեր կողմից ստեղծած նոր օգտատերի էլեկտրոնային փոստին ավտոմատ կերպով կուղարկվի նրա գաղտնաբառը՝ «ԻմԴպրոց» կայք մուտք գործելու համար: Մուտք գործելով «ԻմԴպրոց» կայք, ցանկության դեպքում իր պրոֆիլը խմբագրելիս նա կարող է փոխել իր գաղտնաբառը։
• Դուք կարող եք անմիջապես գրանցել հաջորդ օգտատերին՝ լրացնելով «Էլեկտրոնային փոստ», «Անուն», «Ազգանուն» դաշտերը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխել «Կարգավիճակը պորտալում», «Դասարանի համարը և անվանատառը» դաշտերը: ⑥
• «Նոր օգտատերի ստեղծում» բաժնից դուրս գալու համար սեղմեք «Վերադառնալ ցուցակին» կոճակը: ⑦ Դուք կվերադառնաք դպրոցի օգտատերերի ցուցակին:
«Դպրոցի օգտատերերի կառավարում» բաժնում լրացուցիչ հնարավորություններ կարելի է ձեռք բերել՝ դառնալով ուսումնական հաստատության ադմինիստրատոր «ԻմԴպրոց» կայքում: Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ Ցուցումներ «Օգտատերերի կառավարում» բաժնի վերաբերյալ։
Սեղմեք կոճակը՝ այս էջը տպելու համար
Տպել