Ինչպես ընկերանալ «ԻմԴպրոց» կայքի հետ
Սիրելի ծնող,
«ԻմԴպրոց» կայքի օգնությամբ Դուք կարող եք ակտիվ մասնակցություն ունենալ Ձեր երեխայի ուսումնառության գործընթացին:
Ներկայացնում ենք «ԻմԴպրոց» կայքի ամենակարևոր բաժինների համառոտ նկարագիրը, որոնք Ձեզ օգտակար կլինեն:
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
1. Երեխայի գրանցում
• Եթե Ձեր երեխան դեռևս չունի պրոֆիլ մեր կայքում, օգնեք նրան գրանցվել մի քանի պարզ քայլերի միջոցով: Կայքի «Գլխավոր էջ» բաժնում սեղմեք «Գրանցում» կոճակը և Դուք կանցնեք գրանցման էջը: Լրացրեք բոլոր դաշտերը և սեղմեք «Գրանցվել» կոճակը, որից հետո Ձեր երեխան կստանա գրանցումը հաստատող նամակ՝ իր էլեկտրոնային փոստին:
• Եթե Ձեր երեխան արդեն գրանցված է «ԻմԴպրոց» կայքում, նա կայքի մենյուից կարող է անմիջապես ընտրել «Մուտք պորտալ» կոճակը:
2. Ծնողի գրանցում
• «ԻմԴպրոց» կայքում Ձեր երեխայի առաջադիմությանը հետևելու համար Ձեզ նույնպես անհրաժեշտ է գրանցվել: Գրանցման ընթացակարգը ճիշտ նույն ձևով է, ինչ-որ երեխայինը, միայն անհրաժեշտ է ընտրել «Ծնող» կոճակը «Գրանցում» էջում:
3. «Իմ երեխաները» բաժին
• Գրանցվելուց հետո մուտք գործեք Ձեր լոգինով և կայքի մենյուում կտեսնեք «Իմ երեխաները» բաժինը:
• Եթե գրանցվելուց Ձեր երեխային չեք ավելացրել կամ ունեք ևս մեկ երեխա, սեղմեք «Ավելացնել երեխա» կոճակը:
• Եթե Ձեր երեխան արդեն գրանցված է, ընտրեք «Այո, երեխան արդեն ունի պրոֆիլ «ԻմԴպրոց» կայքում և սեղմեք «Շարունակել» կոճակը:
Էկրանի վրա կհայտնվեն հետևյալ 3 տարբերակները.
• Ես գիտեմ երեխայի լոգինը և գաղտնաբառը, կամ երեխան կողքիս է և կարող է մուտք գործել իր պրոֆիլ
• Ես կգտնեմ երեխային ըստ դպրոցի և դասարանի
• Ես գիտեմ, թե ինչ էլփոստի հասցեով է երեխան մուտք գործում կայք
• Եթե գիտեք Ձեր երեխայի լոգինը և գաղտնաբառը կամ նա Ձեր կողքին է, ընտրեք առաջին տարբերակը և սեղմեք «Շարունակել» կոճակը: Բացված պատուհանում հավաքեք նրա լոգինը և գաղտնաբառը, որից հետո Ձեր երեխային կուղարկվի հարցում՝ Ձեր պրոֆիլների կապակցման վերաբերյալ:
• Եթե ուզում եք գտնել Ձեր երեխային դպրոցով և դասարանով, ապա ընտրեք 2-րդ տարբերակը և սեղմեք «Շարունակել» կոճակը:
• Բացված «ՈՒսումնական հաստատություն» պատուհանում մուտքագրեք Ձեր երեխայի դպրոցի առաջին երկու տառը կամ դպրոցի համարը: Հայտնված ցանկից ընտրեք համապատասխան դպրոցը, իսկ աջ կողմի պատուհանում ընտրեք դասարանը և սեղմեք «Գտնել» կոճակը:
• Երեխաների ցանկից գտեք Ձեր երեխայի անուն, ազգանունը և սեղմեք «ՈՒղարկել հարցում» կոճակը նրա անվան դիմաց:
• Եթե գիտեք այն էլփոստի հասցեն, որով Ձեր երեխան գրացված է կայքում, ապա ընտրեք 3-րդ տարբերակը և սեղմեք «Շարունակել» կոճակը:
• Բացված պատուհանում հավաքեք երեխայի էլփոստի հասցեն և սեղմեք «Որոնել» կոճակը: Եթե ճիշտ եք հավաքել էլփոստի հասցեն, ապա կհայտնվի Ձեր երեխայի անունը, ազգանունը և մյուս տվյալները: Սեղմեք «ՈՒղարկել հարցում» կոճակը:
Եթե Ձեր երեխան կայքում դեռևս գրանցված չէ, ընտրեք «Ոչ, երեխան չունի պրոֆիլ ԻմԴպրոց կայքում: Ես ուզում եմ նրա համար ստեղծել նոր պրոֆիլ» տարբերակը և սեղմեք «Շարունակել» կոճակը: Երեխային գրանցելու ընթացակարգը նույնն է, ինչ նկարագրված է 1-ին՝ «Երեխայի գրանցում» կետում:
Ձեր և երեխայի պրոֆիլները միմյանց վերջնական կապակցելու համար մուտք գործեք երեխայի պրոֆիլով կամ երեխան պետք է մուտք գործի իր պրոֆիլով: Մուտք գործելուց հետո էկրանին կհայտնվի «Իմ արդյունքները դիտելու թույլտվություն» էջը: Հաստատելու համար սեղմեք «Թույլ տալ», իսկ մերժելու համար «Արգելել» կոճակը:
4. «Իմ+» ծառայության ակտիվացում
«Իմ+» ծառայությունը կարելի է ակտիվացնել երեք պարզ քայլերի միջոցով.
• խնդրեք երեխային մուտք գործել կայք՝ իր լոգինով և գաղտնաբառով,
• բացեք «Իմ+ բաժանորդագրություն» բաժինը,
• ընտրեք բաժանորդագրման տարբերակը, սեղմեք «Գնել» կոճակը և հետևեք ցուցումներին:
• Ծառայությունը հասանելի կլինի 24 ժամվա ընթացքում:
«Իմ+» ծառայությանը բաժանորդագրվելուց հետո Ձեզ համար կայքում հասանելի կլինեն բոլոր առաջադրանքների ճիշտ պատասխանները և լուծման քայլերը:
5. «Առարկաներ» բաժին
Մինչ Ձեր երեխան կսկսի սովորել «ԻմԴպրոց» կայքի օգնությամբ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Առարկաներ» բաժնի ուսումնական նյութերին:
• «Առարկաներ» բաժինը ① ներկայումս պարունակում է առաջադրանքների ավելի քան 1 000 000 տարբերակներ, ինչպես նաև տեսական նյութեր և թեստեր տարբեր առարկաներից:
• Առարկայական ուսումնական նյութերին ծանոթանալու համար սեղմեք Ձեր ընտրած առարկայի անվան վրա (օրինակ՝«Երկրաչափություն»): ②
• Եթե Դուք չեք կարողանում գտնել ինչ-որ թեմա, խորհուրդ ենք տալիս օգտվել կայքի «Որոնում կայքում» բաժնի հնարավորություններից: ③
• Բացելով առարկայի էջը, Դուք կտեսնեք դասարանների թվարկումը: Սեղմելով Ձեր նախընտրած դասարանի վրա, կտեսնեք համապատասխան դասարանի թեմաները:
• Ընտրված առարկայից տվյալ դասարանի բոլոր թեմաների ցանկը կարելի է տեսնել անմիջապես դասարանի ներքևում: Յուրաքանչյուր թեմա պարունակում է տեսական նյութեր, առաջադրանքներ և թեստեր:
• ՈՒսուցչից տեղեկացեք, թե ի՞նչ թեմա է անցնում Ձեր երեխան, ի՞նչ դժվարություններ և բացթողումներ ունի նա տվյալ առարկայից և օգնեք նրան ընտրել նյութեր՝ պարապելու համար:
6. «Աշակերտների արդյունքները» բաժին
• Այն բանից հետո, երբ Ձեր երեխան սկսի պարապել և լուծել առաջադրանքներ կայքում, Դուք կարող եք հետևել նրա առաջադիմությանը «Աշակերտների արդյունքները» բաժնում ①: Դրա համար ընտրեք թեման ②, իսկ հետո՝ երեխայի անունը: ③
• «Թեմայի յուրացում» դաշտում Դուք կտեսնեք երեխայի ընդհանուր արդյունքը տվյալ թեմայից: Ճիշտ նույն ձևով Դուք կարող եք դիտել նաև «Առարկայի յուրացում» դաշտը:
• «Աշակերտների արդյունքները» բաժնում ① Ձեզ հասանելի են յուրաքանչյուր առաջադրանքի կամ թեստի կատարման արդյուքները՝ ② երեխայի հավաքած միավորների քանակը, ծախսված ժամանակը և այլն:
7. «Ստուգողական աշխատանքներ» բաժին
Դուք կարող եք նաև հետևել, թե ինչպես է Ձեր երեխան կատարում իրեն հանձնարարված ստուգողական աշխատանքները:
• Կայքի մենյուից մուտք գործեք «Ստուգողական աշխատանքներ» բաժին: • Ձեր առջև կբացվի «Ձեր երեխայի ստուգողական աշխատանքները» էջը:
• Էջում տրված է ամբողջական տեղեկատվություն երեխայի ստուգողական աշխատանքների վերաբերյալ՝ աշխատանքի թեման, այն սկսելու ու ավարտելու ժամկետները և արդյունքները:
• Ձեզ հետաքրքրող ստուգողական աշխատանքի արդյունքներին մանրամասն ծանոթանալու համար «Աշխատանքի թեման» սյունակում սեղմեք համապատասխան աշխատանքի վրա:
• Ձեր առջև կբացվի նոր էջ՝ տվյալ ստուգողական աշխատանքի մանրամասներով, այդ թվում՝ յուրաքանչյուր առաջադրանքից Ձեր երեխայի հավաքած միավորները և գումարային միավորը:
• Ստուգողական աշխատանքի յուրաքանչյուր առաջադրանքը և Ձեր երեխայի կողմից տրված պատասխանը կարող եք տեսնել` սեղմելով համապատասխան առաջադրանքի համարի սյունակում:
Առաջադրանքի ճիշտ պատասխանը և լուծման քայլերը կարող եք տեսնել, եթե ունեք «Իմ+» բաժանորդագրություն:
Միանալ Իմ+ ծառայությանը
Գլխավոր էջ
Հարցերի դեպքում գրեք մեզ info@imdproc.am