Ծանոթացում «Ստուգողական աշխատանքներ» բաժնի հետ
Աշակերտների համար
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Ստուգողական աշխատանքի մասին տեղեկացում
Սիրելի դպրոցական, Դու կարող ես մշտապես տեղյակ լինել քեզ հանձնարարված աշխատանքների մասին՝ քո պրոֆիլում «Տեղեկացնել էլփոստով ստուգողական աշխատանքները սկսելու մասին» դաշտում կատարելով «✔» նշումը:
ՈՒսուցչի կողմից հանձնարարված աշխատանքների մասին բոլոր ծանուցումները դու կստանաս քո էլփոստի հասցեով: Բացի այդ, քեզ հանձնարարված աշխատանքը մասին ազդարարող նշանը դու կարող ես տեսնել քո պրոֆիլի գլխավոր էջում ① և գլխավոր մենյուի «Ստուգողական աշխատանքներ» բաժնի նշանի վրա ②:
Հանձնարարված աշխատանքները կարող ես կատարել մտնելով «Ստուգողական աշխատանքներ» բաժինը:
Քայլ 1. Նախապատրաստվում ենք
Դու կարող ես կատարել ստուգողական աշխատանք՝
• մուտք գործելով քո էլփոստին ստացված հղումով,
• մուտք գործելով «Ստուգողական աշխատանքներ» բաժին և ընտրելով աշխատանքը։
Ծանոթացիր աշխատանքի բովանդակությանը և կատարիր այն քեզ հարմար ժամանակ, եթե ուսուցիչը ժամկետներ չի սահմանել:
Կարևոր է. եթե ուսուցիչը սահմանել է աշխատանքի կատարման ժամկետ, ապա եղիր ուշադիր և հիշիր դրա մասին։
Օգտակար խորհուրդ
Յուրաքանչյուր ստուգողական աշխատանքի նկարագրության մեջ «ԻմԴպրոց» կայքի թիմը զետեղել է կրկնության թեմաներ։Եթե ցանկանում ես ստանալ ավելի բարձր գնահատական, կարող ես մինչև աշխատանքի կատարումը մի փոքր վարժվել։
Քայլ 2. Կատարում ենք աշխատանքները և ուղարկում ուսուցչին
Սեղմիր ստացված ստուգողական աշպատանքի վրա և կատարիր առաջադրանքները:
«ԻմԴպրոց» կայքի առաջադրանքի օրինակ
Քայլ 3. Դիտում ենք արդյունքները և ճիշտ պատասխանները
Քո աշխատանքի արդյունքները կարող ես դիտել այն կատարելուց անմիջապես հետո կամ ուսուցչի ստուգելուց հետո։ Դա կախված է ուսուցչից։
Աշխատանքի ավարտից հետո դու կարող ես տեսնել բոլոր առաջադրանքների ճիշտ պատասխանները և լուծման քայլերը, եթե ունես «Իմ+» բաժանորդագրություն: