Կայքում աշակերտներին ավելացնելուց հետո, Դուք կարող եք օգտագործել ԻմԴպրոցը ստուգողական բնույթի՝ դասարանային և տնային աշխատանքներ (այսուհետ՝ ստուգողական աշխատանքներ) հանձնարարելու համար: Ստուգողական աշխատանքների նախապատրաստման և ստուգման ողջ աշխատանքը կատարվում է «Ստուգողական աշխատանքներ» բաժնում:
ՈՒշադրություն
Ստուգողական աշխատանքների կատարման վիճակագրությունը տեսանելի է միայն «Ստուգողական աշխատանքներ» բաժնում: Աշակերտների ինքնուրույն աշխատանքի արդյունքները կարելի է իմանալ միայն «Աշակերտների արդյունքները» բաժնում: Այդ դեպքում ստուգողական աշխատանքների լուծված առաջադրանքները այդ բաժնում դրանք չեն հաշվարկվում:
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Քայլ 1. Առաջադրանքների ընտրություն
1. Անցում կատարեք «Ստուգողական աշխատանքներ» բաժին և սեղմեք կոճակը:
2. Առաջին հերթին ընտրեք առարկան ① և ուսումնական ծրագրի դասարանը ②:
3. Ներքևում, պատուհանի մեջ կպատկերվի առաջադրանքների ցուցակը: Ընտրություն կատարելու համար նշում կատարեք անվանման ձախ հատվածում ③:
4. Ստուգողական աշխատանքը շարունակելու համար սեղմեք «Շարունակել» նարնջագույն կոճակը ④:
Լրացուցիչ
5. Առաջադրանքի նախնական դիտման համար սեղմեք անվանման վրա ⑤: Դա կօգնի տեսնել առաջադրանքը «դպրոցականի աչքերով»:
6. Ամբողջական ստուգողական առաջադրանքի նախնական դիտման համար սեղմեք «Նախադիտում» ⑥:
7. 7.Դուք կարող եք ստեղծել սեփական առաջադրանք ⑦ (Ցուցումներ):
Քայլ 2. Աշակերտների ընտրություն
1. Ընտրեք դասարանը ①:
2. Նշեք այն աշակերտներին, որոնց Դուք ցանկանում եք ուղարկել ստուգողական աշխատանք ②: Ամբողջ դասարանը ընտրելու համար նշում կատարել «Ընտրել բոլորին» ցուցման դիմաց:
3. Ստուգողական աշխատանքը շարունակելու համար սեղմեք «Շարունակել» նարնջագույն կոճակը ③:
Լրացուցիչ
4. Օգտագործեք «Հրավեր հղումով» հնարավորությունը, որպեսզի հանձնեք ստուգողական աշխատանքը սոցիալական ցանցերի միջոցով ④:
5. Եթե Դուք նկատել եք, որ աշակերտներից մեկը ճիշտ չի նշել իր դասարանը, ապա Դուք կարող եք ուղղել այն ⑤:
6. Սեղմեք «ՈՒրիշ ուսումնական հաստատությունից» հղումը ⑥, եթե դասարանում առկա է անհայտ աշակերտ:
Քայլ 3. Ստուգողական աշխատանքի հանձնում
1. Ուշադրություն դարձրեք ստուգողական աշխատանքի կարգավորումներին: Դրանք լրացվում են ավտոմատ կերպով, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է փոփոխել: Կարգավորումների մասին առավել մանրամասն կարելի է իմանալ՝ սեղմելով «Հուշումներ» գրաֆիկական նշանի վրա ①:
2. Անհրաժեշտության դեպքում կարող եք խմբագրել ստուգողական աշխատանքների կարգավորումները ②:
3. Ստուգեք ընտրված առաջադրանքների ցուցակը: Եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, սեղմեք խմբագրման գրաֆիկական նշանի վրա ③: Դա կվերադարձնի Ձեզ դեպի «Քայլ 1.Առաջադրանքների ընտրություն» բաժին:
4. Անհրաժեշտության դեպքում ստուգեք և փոփոխություններ կատարեք այն աշակերտների ցանկում, որոնց պետք է ուղարկվի ստուգողական աշխատանքը ④:
5. Տեսնելու համար, թե ինչ տեսքով է ստուգողական աշխատանքը հասել աշակերտներին, սեղմեք «Նախադիտում» կոճակը ⑤:
6. Ստուգողական աշխատանքը հանձնելու համար սեղմեք «Ուղարկել աշակերտներին» նարնջագույն կոճակը ⑥: