«ԻմԴպրոց» կայքի օգտատերերի անհատական տվյալների պաշտպանություն

 

Հարգելի օգտատերեր,

«ԻմԴպրոց» կայքում գրանցված օգտատերերի անհատական տվյալների անվտանգությունն ապահովելու համար մենք մշակել ենք հետևյալ նույնականացման ռազմավարությունը:

«ԻմԴպրոց» կայքի աշխատակազմը կատարում է «Ուսուցիչ» կարգավիճակով գրանցվող յուրաքանչյուր ուսուցչի տվյալների համապատասխանության նախնական ստուգում: Մասնավորապես վերստուգվում են ուսուցչի հետևյալ տվյալները. անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, նշված ուսումնական հաստատությունում աշխատելու փաստը:

«Աշակերտ» կարգավիճակ ունեցող օգտատերերի տվյալները հասանելի են միայն նրանց ծնողներին կամ աշակերտի կողմից նշված իր ուսումնական հասատատության և դասարանի ուսուցիչներին, ընդ որում միայն նրանց պրոֆիլների կապակցման դեպքում:

«Ծնող» կարգավիճակ ունեցող օգտատերերն ունեն իրենց երեխայի արդյունքների բաժին մուտք գործելու թույլտվություն՝ միայն պրոֆիլների կապակցման դեպքում, այսինքն, երբ երեխան հաստատում է, որ տվյալ անձն իր ծնողն է:

«ԻմԴպրոց» կայքը ապահովում է իր բոլոր օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը: