Իմ պրոֆիլը
Մուտք գործեք ԻմԴպրոց կայքի Ձեր անձնական էջ։

Համակարգչում․
 
Снимок001.jpg
 
Այլ սարքի վրա․
 
1212.jpg
 
Ձեր առջև է կայքում Ձեր հրապարակային պրոֆիլը և անձնական էջում հնարավոր գործողությունները․
Снимок002.jpg
  • Բլոկ «Բ»՝ առավել մուգ գույնով ընդգծված, էջում տեղաշարժման բլոկն է։
  • Բլոկ «Ա»-ն կայքում Ձեր հրապարակային պրոֆիլի տեսքն է։ Տեղեկություն, որը տեսնում են այլ օգտատերերը։
Եթե Դուք ընտրել եք անանուն անձնական էջ, ապա այլ օգտատերերը (բացառությամբ Ձեր դպրոցի ուսուցիչների) կայքում Ձեր անձնական էջը կտեսնեն այսպես․
 
Снимок28.JPG
«Խմբագրել պրոֆիլը» բաժինը
Снимок18.JPG
Այստեղ Դուք կարող եք՝
  • խմբագրել Ձեր անձնական տվյալները (էլեկտրոնային փոստի հասցեն, նկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատությունը և այլն) ①;
  • փոփոխել պրոֆիլի գաղտնիության կարգավորումները (հանրային/անանուն պրոֆիլ) ①;
  • համաձայնություն տալ ծանուցումներ ստանալու համար կամ հրաժարվել դրանցից ①;
  • փոփոխել գաղտնաբառը ②;
  • կայքից հեռացնել Ձեր պրոֆիլը՝ բոլոր տվյալներով, միավորներով և ձեռքբերումներով հանդերձ ③;
  • վերադառնալ «Իմ պրոֆիլը» բաժին ④։
Ուշադրություն
Պրոֆիլի խմբագրմանը պատասխանատվությամբ վերաբերվեք։
 
Եթե Դուք փոփոխեք էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նոր հասցեն հարկ կլինի հաստատել՝ անցնելով էլեկտրոնային նամակով ստացված հղումով:
 
Ուսուցիչը պետք է անցնի ԻմԴպրոց կայքի կրկնակի նույնականացում, եթե իր պրոֆիլում փոփոխի ուսումնական հաստատությունը։
Կայքի ղեկավարությունը պետք է համոզվի, որ ուսուցիչն աշխատում է նշված ուսումնական հաստատությունում։
 
Կայքից պրոֆիլի հեռացման դեպքում Ձեր միավորները, ստուգողական աշխատանքները, հավաստագրերը և այլ տվյալներ վերականգնման ենթակա չեն։
Խմբագրումից հետո փոփոխված տվյալները պահպանել, սեղմելով՝
 
Снимок22.JPG
 
«Իմ պրոֆիլը» բաժնին վերադառնալու համար սեղմեք Ձեր անվան վրա ④։
«Կապակցված պրոֆիլներ» բաժինը
Այստեղ Դուք կարող եք կապակցել ԻմԴպրոց կայքի Ձեր անձնական էջը սոցիալական ցանցի պրոֆիլի հետ։
 
Եթե կապակցված պրոֆիլներ չունեք, ապա՝
  • Սեղմեք «Ավելացնել կապակցված պրոֆիլներ»։
  • Գրանցման համար ընտրեք կայք։
Снимок25.jpg
Գրանցումից հետո Ձեր պրոֆիլները կկապակցվեն և արտաքին պրոֆիլը հնարավոր կլինի օգտագործել ԻմԴպրոց կայք մուտք գործելու համար։
«Իմ պրոֆիլը» բաժնին վերադառնալու համար սեղմեք էջի վերևի մասում գտնվող Ձեր անվան վրա։ 
«Ծառայության կարգավիճակ՝ "Իմ+"» բաժինը
Այս բաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր բաժանորդագրության կարգավիճակը և ժամկետները, կամ էլ բաժանորդագրվել «Իմ+» ծառայությանը։
«Դպրոցի օգտատերերի կառավարում» բաժինը
Անցում «Օգտատերերի կառավարում» (այն նույն բաժնին, որը հասանելի է նաև կայքի ընտրացանկից) բաժնին։
Հնարավորություն է տալիս՝ 
  • Արագ գրանցել կամ ԻմԴպրոց կայքում դպրոցից հեռացնել աշակերտներին;
  • աշակերտներին տեղափոխել մի դասարանից մյուսը;
  • փոփոխել աշակերտների տվյալները (էլեկտրոնային փոստը, գաղտնաբառը);
  • կայքում նույնականացնել աշխատակից-ուսուցիչներին;
  • կառավարել դպրոցի Իմ+ բաժանորդագրությունները։