Բաժանորդագրության տարբերակները «Իմ+» էջում
Սեղմեք «Իմ+» բաժանորդագրություն հղման վրա և անցում կատարեք «Իմ+» էջ:
Ձեր առջև կբացվի «Բաժանորդագրման տարբերակներ» պատուհանը (Պատկեր \(61\)), որից Դուք կարող եք ընտրել բաժանորդագրության հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկը.

✓ \(1\) ամսով
✓ \(6\) ամսով
✓ \(1\) տարով
 
Պատկեր \(61\). «Իմ+» բաժանորդագրության տարբերակները «Իմ+» էջում

Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը և սեղմեք այդ տարբերակի «Գնել» կոճակը (Պատկեր \(61, նշան ①\)): Ձեր առջև կբացվի նոր էջ (Պատկեր \(62\)), որում Դուք կարող եք ընտրել վճարման հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկը.

✓ վճարում բանկային կրեդիտ քարտով (\(ArCa, Visa\),  կամ \(Master\)  քարտերից որևէ մեկով),

 
✓ բանկային փոխանցման կատարում:
 
Screenshot_36.png
 
 
Պատկեր \(62\). «Իմ+» ծառայության վճարման տարբերակներ
 
Կրեդիտ քարտով վճարման եղանակը ընտրելու դեպքում նշեք համապատասխան կոճակը (Պատկեր \(62\), նշան \(①\) ) և Ձեր առջև կբացվի նոր պատուհան, որում Դուք պետք է լրացնեք Ձեր անհատական տվյալները՝ քարտի համարը, քարտապանի անունը, քարտի սպառման ժամկետը, քարտի \(CVC2/CVV2\)  կոդը և սեղմեք «Վճարել» կոճակը (Պատկեր \(63\)):
 
Պատկեր \(63\). «Իմ+» ծառայության համար վճարում Կրեդիտ քարտով
 
Screenshot_37.png
 
Բանկային փոխանցման տարբերակը ընտրելու դեպքում նշեք համապատասխան կոճակը (Պատկեր \(62\), նշան \(②\) ) և Ձեր առջև կբացվի մեկ այլ պատուհան, որում տրված են բանկային վճարման համար անհրաժեշտ բանկային ռեկվիզիտները (Պատկեր \(64\) ): Արտագրեք դրանք կամ տպեք այդ էջը՝ բանկից փոխանցում կատարելիս Ձեր հետ ունենալու համար:
 
Պատկեր \(64\). «Իմ+» ծառայության համար վճարում բանկային փոխանցման միջոցով
 
Screenshot_38.png
Ուշադրություն
Բանկային վճարման ռեկվիզիտներում նշված «Վճարման նշանակությունը» տողում բերված է Ձեր անհատական կոդը («\(X1\)» Պատկեր \(64\)-ում), որը անպայմանորեն պետք է նշել բանկից փոխանցում կատարելու ժամանակ: Այն անհրաժեշտ է «ԻմԴպրոց» կայքի ադմինիստրատորին՝ փոխանցումը ստանալուց հետո Ձեր «Իմ+» բաժանորդագրությունն ակտիվացնելու համար: