Պրոֆիլի խմբագրում
 Ձեր պրոֆիլը խմբագրելու համար սեղմեք «Իմ պրոֆիլը» էջի «Բ»  բաժնի «Խմբագրել պրոֆիլը»  հղումը (Պատկեր \(73\)) և Դուք կանցնեք «Խմբագրել պրոֆիլը» էջը (Պատկեր \(74\)):

Պատկեր \(74\). «Խմբագրել պրոֆիլը» էջը
 
Screenshot_2.png 
 
 
«Խմբագրել պրոֆիլը» էջում Դուք կարող եք կատարել ստորև նկարագրված հերթական քայլերը:

✓ Փոխել Ձեր նկարը՝ սեղմելով «Ընտրել նկար» կոճակը (Պատկեր \(74\), նշան \(①\) ) և Ձեր համակարգչից ներբեռնել այն նկարը, որը ցանկանում եք:

✓ Խմբագրել կամ փոխել Ձեր էլկտրոնային փոստի հասցեն (Պատկեր \(74\), նշան \(②\) ):
 
✓ Փոխել Ձեր կարգավիճակը կայքում՝ ընտրելով նոր կարգավիճակ «Դերը պորտալում» դաշտում (Պատկեր \(74\), նշան \(③\) ):
 
✓ Խմբագրել Ձեր անունը և ազգանունը (Պատկեր \(74\), նշան \(④\) ):
 
✓ Փոխել Ձեր հեռախոսահամարը (Պատկեր \(74\), նշան \(⑤\) ):
 
✓ Փոխել Ձեր ուսումնական հաստատությունը՝ ընտրելով երկիրը, և «ՈՒսումնական հաստատության որոնում»  դաշտում, մուտքագրելով Ձեր հաստատության անվանումը, համարը կամ հասցեն (Պատկեր \(74\), նշան \(⑥\) ):
 
✓ Ավելացնել Ձեր ուսումնական հաստատությունը, եթե այն չեք գտել կայքում՝ սեղմելով «Ավելացնել նոր ուսումնական հաստատություն» հղումը (Պատկեր \(74\), նշան \(⑦\) ) և լրացնելով բոլոր նոր բացված դաշտերը («Երկիր», «Ուսումնական հաստատության անվանում»  և «Հասցեն ամբողջությամբ» ):
 
✓  Փոխել Ձեր պրոֆիլի գաղտնիության պարամետրը՝ հրապարակային (բաց) կամ ոչ հրապարակային (փակ) (Պատկեր \(74\), նշան \(⑧\) ), փոփոխելով Ձեր նախկին նշումը:
 
✓  Փոխել «ԻմԴպրոց» կայքի բոլոր նորությունների մասին Ձեր էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու  Ձեր նախկին նշումը (Պատկեր \(74\), նշան \(⑨\) ):
Այս փոփոխությունները կատարելուց հետո հաստատեք դրանք՝ սեղմելով «Պահպանել փոփոխությունները» կոճակը (Պատկեր \(74\), նշան \(⑩\) ):
 
«Խմբագրել պրոֆիլը» էջում Դուք կարող եք նաև.

✓Փոխել Ձեր գաղտնաբառը:
 
Գաղտնաբառը փոխելու համար սեղմեք «Խմբագրել պրոֆիլը» էջի վերին մասում գտնվող «Փոխել գաղտնաբառը»  հղումը (Պատկեր \(74\), նշան \(⑪\) ), լրացրեք բացված դաշտերը՝«Ընթացիկ գաղտնաբառը», «Նոր գաղտնաբառը» «Հաստատել գաղտնաբառը»  և սեղմեք «Փոխել գաղտնաբառը»  կոճակը:
 
Բացի այդ, «Խմբագրել պրոֆիլը»  էջում Դուք կարող եք.
 
✓  Հեռացնել Ձեր պրոֆիլը կայքից՝ սեղմելով «Խմբագրել պրոֆիլը»  էջի վերին մասում գտնվող «Հեռացնել պրոֆիլը» հղումը (Պատկեր \(74\), նշան \(⑫\) ): Ձեր առջև կբացվի փոքրիկ պատուհան, որում Դուք կտեսնեք «Համոզված ե՞ք, որ ցանկանում եք հեռացնել Ձեր պրոֆիլը: Բոլոր արդյունքներն ու պատասխանները կջնջվեն» գրառումը: Եթե հաստատ որոշել եք հեռացնել Ձեր պրոֆիլը սեղմեք \(«OK»\) կոճակը, հակառակ դեպքում՝ \(«Cancel»\) (հեռացնել) կոճակը: Հիշեք, որ կայքից Ձեր պրոֆիլը հեռացնելու դեպքում Ձեր միավորները, ստուգողական աշխատանքները, հավաստագրերը և այլ տվյալներն ենթակա չեն վերականգնման:

Ուշադրություն
Եթե Դուք փոխում եք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նոր հասցեն պետք է հաստատեք: Բացեք Ձեր էլեկտրոնային փոստը և «ԻմԴպրոցի» կողմից Ձեզ ուղարկված նամակում հետևեք ցուցումներին:
Հիշեք նաև, որ Դուք պետք է կրկին անցնեք նույնականացման գործընթաց «ԻմԴպրոց»  կայքում, եթե Ձեր պրոֆիլում փոխում եք ուսումնական հաստատությունը: Կայքի ադմինիստրատորը պետք է համոզված լինի, որ Դուք աշխատում եք նոր ընտրված ուսումնական հաստատությունում:
 
«Իմ պրոֆիլը»  բաժնին վերադառնալու համար «Խմբագրել պրոֆիլը» էջի վերին մասում սեղմեք Ձեր անվան վրա (Պատկեր \(74\), նշան \(⑬\) ):
 
 Ձեր պրոֆիլի ( «Իմ պրոֆիլ» ) էջի վերին «Բ» մասում (Պատկեր \(72\)) գտնվում է «Կապակցված պրոֆիլներ» հղումը, որի վրա սեղմելով Դուք կբացեք «Կապակցված պրոֆիլներ» էջը (Պատկեր \(75\)):
 
Պատկեր \(75\). «Կապակցված պրոֆիլներ» էջը
 
Screenshot_57.png

Այստեղ Դուք կարող եք «ԻմԴպրոց» կայքի Ձեր պրոֆիլը կապակցել Ձեր սոցիալական ցանցերի պրոֆիլների հետ:

Եթե Դուք դեռևս չունեք կապակցված պրոֆիլներ, ապա սեղմեք «Ավելացնել կապակցված պրոֆիլ» կոճակը «Կապակցված պրոֆիլներ»  էջում (Պատկեր \(75\), նշան \(①\) ) և բացված էջում (Պատկեր \(76\)) ընտրեք որևէ կայք (Պատկեր \(76\), նշան (\(①\) ), որում Դուք գրացված եք՝ նույնականացման համար:
 
Պատկեր \(76\). «Կապակցված պրոֆիլի ավելացում»  էջը
 
Screenshot_58.png
 

Սեղմեք Ձեր կողմից նախընտրելի կայքի նշանի վրա, օրինակ՝ «Ֆեյսբուք»  (\(Facebook\)), և Ձեր առջև կբացվի պատուհան, որում մուտքագրեք Ձեր «Ֆեյսբուքի» էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը և գաղտնաբառը: Նույնականացումից հետո Ձեր պրոֆիլները կկապակցվեն միմյանց: «ԻմԴպրոց» կայքի «Կապակցված պրոֆիլներ»  էջում կերևա Ձեր այլ կայքի, օրինակ՝ «Ֆեյսբուքի»  (\(Facebook\))  պրոֆիլը: Դա թույլ կտա  «ԻմԴպրոց» կայքի Ձեր ցանկացած էջ կամ տեղեկատվություն հրապարակել կապակցված պրոֆիլում՝ օրինակ «Ֆեյսբուքում»:
  
Ձեր պրոֆիլի ( «Իմ պրոֆիլ» ) էջի վերին  \(«Բ»\) մասում (Պատկեր \(72\)) գտնվում է \(«Ծառայության   կարգավիճակ՝ Իմ+»\)  հղումը: Սեղմեք այդ հղման վրա և Դուք կանցնեք  «Իմ+» Ծառայության կարգավիճակ» էջը (Պատկեր \(77\)):
 
Պատկեր \(77\).  «Իմ+» Ծառայության  կարգավիճակ» էջը
 
Screenshot_59.png
 
Այս էջում Դուք կարող եք տեսնել Ձեր «Իմ+» բաժանորդագրության կարգավիճակն ու գործողության ժամկետը (Պատկեր \(77\), նշան \(①\) ), կամ ակտիվացնել «Իմ+» ծառայությունը, եթե դեռ այն չունեք: Այդ նպատակով սեղմեք «Իմ+»  բաժանորդագրություն հղման վրա (Պատկեր \(77\), նշան ) և անցում կատարեք «Իմ+» էջ: Այս էջում «Իմ+» ծառայությունը ակտիվացնելու մանրամասները նկարագրված են վերը:
 
Ձեր պրոֆիլի ( «Իմ պրոֆիլ» ) էջի վերին «Բ»  մասում (Պատկեր \(72\)) գտնվում է նաև «Դպրոցի օգտատերերի կառավարում»  հղումը: Սեղմեք այդ հղման վրա և Դուք կանցնեք կայքի մենյուի «Օգտատերերի կառավարում»  բաժինը, որի հնարավորությունները նկարագրված են վերը: