ՈԻսումնական հաստատության որոնում «ԻմԴպրոց» կայքում գրանցվելիս
Ա. Ինչպե՞ս գտնել անհրաժեշտ ուսումնական հաստատությունը:
 
Գրանցման ժամանակ Դուք պետք է գտնեք այն ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում եք, իսկ Ձեր աշակերտները՝ որտեղ սովորում են: Դրա համար «ԻմԴպրոց» կայքի «Գրացում» էջում (Պատկեր \(22\)) կատարեք հետևյալ հաջորդական քայլերը:

1. Ընտրեք երկիրը՝ Հայաստան (Պատկեր \(22\), նշան \(①\)):
 
2. Մուտքագրեք Ձեր ուսումանական հաստատության հասցեն և համարը, օրինակ՝ «Եղվարդ \(1\)» ( Պատկեր \(22\), նշան \(②\)): Սովորաբար դա բավարար է ուսումնական հաստատությունը գտնելու համար: Երբեմն անհրաժեշտ է գրել վարժարան, կրթահամալիր և այլն:
 
3. Բացված ուսումնական հաստատությունների ցանկից ընտրեք Ձեր հաստատությունը: Մկնիկի կուրսորը կանգնեցրեք ընտրված հաստատության վրա և այն կառանձնանա կապույտ գույնով (Պատկեր \(22\), նշան ):
 
4. Սեղմեք ընտրված ուսումնական հաստատության անվանման վրա և այն կհայտնվի Ձեր պրոֆիլում (Պատկեր \(22\), նշան ):
 
Պատկեր \(22\). «ԻմԴպրոց» կայքի «Գրանցում» էջում ուսումնական հաստատության ընտրությունը
 
Screenshot_33.png
 
Բ. Ի՞նչ անել, եթե Դուք գտել եք Ձեր ուսումնական հաստատության անվանումով միանգամից երկու կամ ավել հաստատություն:
 
Երբեմն օգտատերերը պատահաբար իրենց ուսումնական հաստատությունը գրանցում են երկու անգամ: Եթե Դուք գտել եք նույն տվյալներով երկու և ավել ուսումնական հաստատություն, ապա ընտրեք այն հաստատությունը, որում գրանցված օգտատերերն ավելի շատ են: Բացի այդ, ուշադրություն դարձրեք հաստատության լրիվ անվանմանն ու հասցեին:
Եթե կարող եք նկարել Ձեր համակարգչի էկրանը, ապա նկարեք այն և ուղարկեք այդ նկարը «ԻմԴպրոց» կայքի ադմինիստրատորին՝ info@imdproc.am հասցեով, որպեսզի նա հեռացնի Ձեր ուսումնական հաստատության ավելորդ պրոֆիլը: Դրանից օգտատերերի տվյալները չեն կորի:
 
Գ. Ի՞նչ անել, եթե չեք գտնում Ձեր ուսումնական հաստատությունը:
 
Միայն այն դեպքում, երբ որոնման արդյունքում Ձեր կողմից փնտրվող ուսումնական հաստատությունը չի հայտնվում հաստատությունների ցանկում, սեղմեք «Ավելացնել նոր հաստատություն» հղումը: «Գրանցում» էջում կբացվեն նոր դաշտեր: Լրացրեք բոլոր բացված դաշտերը (Պատկեր \(23\)), մասնավորապես.

 
• երկիրը՝ Հայաստան (Պատկեր \(23\), նշան \(①\)),
 
• տարածաշրջանը (Պատկեր \(23\), նշան \(②\)),
 
• հաստատության անվանումը (Պատկեր \(23\), նշան \(③\)),
 
• հաստատության հասցեն ամբողջությամբ (Պատկեր \(23\), նշան \(④\)):
 
Ստորև Պատկեր \(23\)-ում բերված է նոր ուսումնական հաստատություն ավելացնելու օրինակ:
 
Պատկեր \(23\). «ԻմԴպրոց» կայքի «Գրանցում» էջում նոր ուսումնական հաստատության ավելացնելու դաշտերը
 
Screenshot_34.png
 
Բոլոր բացված դաշտերը լրացնելուց հետո Ձեր կողմից ավելացված նոր ուսումնական հաստատությունը ժամանակավոր կգրանցվի կայքում: «ԻմԴպրոց» կայքի ադմինիստրատորը կստուգի նոր հաստատության տվյալները և կհաստատի դրանք, որից հետո միայն այն կերևա կայքում:
 
Եթե նոր ուսումնական հաստատություն ավելացնելու ընթացքում կամ դրանից հետո Դուք պարզեք, որ հաստատության ավելացումն անհրաժեշտ չէ (չէր), ապա սեղմեք «Հեռացնել ավելացումը և վերադառնալ ընտրությանը» կոճակը (Պատկեր \(23\), նշան ): Իսկ եթե Դուք պարզեք, որ Ձեր ուսումնական հաստատությունն ունի երկու և ավել պրոֆիլ, այդ մասին տեղեկացրեք «ԻմԴպրոց» կայքի ադմինիստրատորին՝ info@imdproc.am  էլփոստի հասցեով:
 
Ուշադրություն
Երբեք մի ավելացրեք Ձեր ուսումնական հաստատությունն՝ առանց փնտրելու այն արդեն գրանցված հաստատությունների ցանկում: Եթե Դուք ավելացնեք որևէ հաստատություն, որն արդեն գրանցված է կայքում, ապա նույն հաստատությունը կայքում կունենա երկու պրոֆիլ: Արդյունքում օգտատերերի մի մասը գրանցվելիս կընտրի հաստատության առաջին պրոֆիլը, իսկ մյուս մասը՝ երկրորդ: