Հաշվետվություն աշխատանքի կատարման որակի մասին
Սեղմեք «Հաշվետվություն աշխատանքի կատարման որակի մասին» հղման վրա և Դուք կտեսնեք մանրամասն տեղեկատվություն այդ աշխատանքի կատարման որակի մասին՝ աղյուսակի տեսքով: Այդ աղյուսակում տրված են հետևյալ տվյալները
 
✓ ստուգողական աշխատանք ստեղծած դպրոցի ուսուցիչների անունները և նրանց կողմից հանձնարարված աշխատանքների քանակն ըստ առարկաների
 
✓աշխատանքներից յուրաքանչյուրի կատարման արդյունքները (գերազանց, լավ, բավարար և անբավարար միավորներ հավաքած աշակերտների քանակը և տոկոսը, աշխատանքը կատարած ու չկատարած աշակերտների թիվը և տոկոսը) (Պատկեր \(54\))

 
Պատկեր \(54\). Ուսուցիչների կողմից հանձնարարված ստուգողական աշխատանքների կատարման որակի մասին հաշվետվությունը
 
Screenshot_27.png

 
Սեղմեք «Հաշվետվություն ստեղծած աշխատանքների քանակի մասին» հղման վրա և Դուք կտեսնեք մանրամասն տեղեկատվություն դպրոցի ուսուցիչների կողմից ստեղծված և հանձնարարված աշխատանքների մասին՝ աղյուսակի տեսքով: Այդ աղյուսակում տրված են հետևյալ տվյալները (Պատկեր \(55\))
 
✓ ստուգողական աշխատանքներ ստեղծած ուսուցիչների անունները և նրանց կողմից հանձնարարված աշխատանքների քանակը ըստ առարկաներ
 
✓ դասարանը, որին հանձնարարված են աշխատանքները և դրանք ստացած աշակերտների թիվը այդ դասարաններում

 
✓ աշխատանքների կատարման տոկոսը
 
Պատկեր \(55\). Ուսուցչների կողմից ստեղծված ստուգողական աշխատանքների քանակի մասին հաշվետվությունը
 
Screenshot_28.png
 
Նույն էջի ներքևում տրված է ամփոփ աղյուսակ հանձնարարված աշխատանքների մասին և հանձնարարված աշխատանքների վիճակագրությունը՝ գրաֆիկական տեսքով (Պատկեր \(56\)):
 
Պատկեր \(56\). Հանձնարարված աշխատանքների վիճակագրության գրաֆիկը
 
Screenshot_29.png
 
3.3. Կայքի մենյուի «Ուսուցողական» խմբի «Աշակերտների արդյունքները» հղման (Պատկեր \(48\), նշան \(③\)) միջոցով Դուք անցում եք կատարում «ԻմԴպրոց» կայքի «Աշակերտների արդյունքները» էջը, որը հնարավորություն է տալիս տեսնել կայքում գրանցված Ձեր աշակերտների արդյունքները, եթե նրանք լուծում են առաջադրանքներ «Առարկաներ» բաժնում:
 
Ուշադրություն
«Աշակերտների արդյունքները» բաժնի հնարավորություններից Դուք կարող եք օգտվել «Իմ+» բաժանորդագրություն ունենալու դեպքում: