
















Ինչպե՞ս նորից հանձնարարել աշխատանքը
ԻմԴպրոց կայքի «Ստուգողական աշխատանքներ» գործիքի օգնությամբ ուսուցիչը կտնտեսի իր ժամանակը՝ ազատ ժամանակ ունենալով ուսուցման նկատմամբ ստեղծագործ և անհատական մոտեցում ցուցաբերելու համար։
Մեկ անգամ ստեղծելով տնային/ստուգողական աշխատանք՝ ուսուցիչը կարող է այն պատճենել և անհրաժեշտության դեպքում փոփոխել յուրաքանչյուր պատճեի կարգավորումները։
Տնային/ստուգողական աշխատանքի պատճեի հետ կարելի է կատարել հետևյալ գործողությունները՝
- կրկնակի ուղարկել նույն աշակերտներին կամ դրանց մի մասին;
- նույնատիպ աշխատանք հանձնարարել զուգահեռ դասարանին;
- աշխատանքում կատարել ցանկալի փոփոխություններ և այն ուղարկել աշակերտների մի մասին կամ զուգահեռ դասարանին;
- աշխատանքում ավելացնել լրացուցիչ կամ ավելի բարդ առաջադրանքներ և ուղարկել այն շնորհալի աշակերտներին;
- ավելացնել առավել դյուրին առաջադրանքներ, կրկնության համար նախատեսված առաջադրանքներ և ուղարկել ետ մնացող աշակերտներին;
- ավելացնել տեսական նյութ, կրկնության համար նախատեսված առաջադրանքներ և լրացուցիչ առաջադրանքներ՝ հիվանդության պատճառով դասերը բաց թողած աշակերտների համար և այլն։
Աշխատանքի պատճեն ստեղծելու համար հարկավոր է՝
- Արդեն ստեղծված աշխատանքների ցուցակից ընտրել նախընտրած աշխատանքը։
- Սեղմել
- Կստեղծվի տվյալ տնային/ստուգողական աշխատանքի պատճեն՝ ճիշտ նույն կարգավորումներով։
Ձեր առաջադրանքներից կախված, Դուք կարող եք պատճեի մեջ փոփոխել միայն այն կարգավորումները, որոնք նպատակահարմար եք գտնում․
- փոփոխել առաջադրանքը,
- հեռացնել առաջադրանքի որոշակի հատվածը,
- ավելացնել լրացուցիչ առաջադրանքներ,
- ընտրել այլ աշակերտներ,
- ընտրել այլ դասարան,
- փոփոխել աշխատանքի անվանումը,
- փոփոխել կատարման ժամկետը,
- փոփոխել կատարման ժամանակի սահմանափակումները և այլն: