
















Արդյունքների շտկում: Ստեղծագործական աշխատանքի ստուգում
ԻմԴպրոց կայքում տնային կամ ստուգողական աշխատանքների արդյունքների դիտման ժամանակ ուսուցիչը կարող է՝
- դիտել աշակերտի պատասխանները;
- խմբագրել աշակերտի ստացած միավորների քանակը ♦;
- ստուգել համակարգչի կողմից ավտոմատ ստուգման չենթարկվող ստեղծագործական առաջադրանքները;
- աշակերտներին հաղորդագրություններ թողնել;
- արձագանքներ ուղարկել ԻմԴպրոց կայքի խմբագրություն։
Օրինակ՝ դիտարկենք աշակերտի ստուգողական աշխատանքը ռուսաց լեզվից։ Որպես պատասխան աշակերտը կարող է տվյալ առաջադրանքին ֆայլ կցել։
Ուշադրություն
Ստեղծագործական առաջադրանքների համար տրվում է \(0\) միավոր․ ուսուցիչն ինքը պետք է ստուգումից հետո տա անհրաժեշտ միավորներ։
Աշակերտի տված պատասխանը դիտելու համար ստուգողական աշխատանքի հաշվետվության մեջ մկնիկի ցուցիչը մոտեցրեք առաջադրանքի արդյունքի վանդակին և սեղմեք «Մատիտ» կոճակը:

Քայլ 1.
Գործարկվեց առաջադրանքներով և աշակերտների պատասխաններով պատուհան։

Այդ պատուհանում Դուք կարող եք՝
- Ստուգման համար ներբեռնել աշակերտի կողմից կցված ֆայլը (եթե առաջադրանքն այն նախատեսում է) ①;
- Ուղղել առաջադրանքի համար սահմանված միավորները ♦, աշակերտին մեկնաբանություններ ուղարկել, սեղմելով՝ «Ուղղել» ②;
- Տպել աշակերտների պատասխանները՝ սեղմելով «Տպել» ③;
- ԻմԴպրոց կայքի խմբագրություն ուղարկել արձագանքներ, եթե Դուք հայտնաբերել եք առաջադրանքի ձևակերպման սխալներ կամ անճշտություններ ④;
- Դիտել տվյալ աշխատանքում մյուս առաջադրանքներին տրված պատասխանները, անցնել հաջորդին կամ վերադառնալ նախորդին՝ համապատասխանաբար սեղմելով «Հաջորդ» կամ «Նախորդ» ⑤.
Քայլ 2.
Քայլ \(1\)-ում Դուք սեղմել եք
կոճակը և ստուգում եք տվյալ առաջադրանքը՝

Հնարավոր են հետևյալ գործողությունները.
- Առաջադրանքի կատարման համար աշակերտի վաստակած միավորների ♦ ուղղում։ Ստեղծագործական առաջադրանքների համար ուսուցիչն ինքը պետք է ստուգման ժամանակ սահմանի անհրաժեշտ միավորներ։ Խորհուրդ․ ուշադրություն դարձրեք առաջադրանքի համար սահմանված միավորների առավելագույն քանակին ①։
Ուշադրություն
Նույնիսկ եթե առաջադրանքը ստեղծագործական չէ և ԻմԴպրոց կայքը միավորներն ավտոմատ է դրել, վերջին խոսքը պատկանում է ուսուցչին․ Դուք կարող եք փոփոխել միավորները, եթե համաձայն չեք։
- Պատուհանում կարելի է թողնել մեկնաբանություններ՝ աշակերտների համար ②։
- Փոփոխությունները պահպանելու համար սեղմել «Փոփոխել» ③
- Փոփոխությունները, ուղղումները, մեկնաբանությունները չեղարկելու համար սեղմեք «Չեղարկել» ④։
Մուտք գործելով ԻմԴպրոց կայք և դիտելով ստուգողական աշխատանքի արդյունքները՝ աշակերտն այսպես կտեսնի ուսուցչի մեկնաբանությունները՝

Ուշադրություն
Եթե աշակերտն ունի Իմ+ բաժանորդագրություն, ապա իր արդյունքների դիտման ժամանակ նա կարող է տեսնել յուրաքանչյուր աշխատանքի լուծման քայլերը։ Աշակերտներին խորհուրդ տվեք կարդալ լուծման քայլերը։ Այս դեպքում Դուք կարող եք աշխատանքը կրկին հանձնարարել, որպեսզի աշակերտը սխալների ուղղում կատարի։