Հարգելի՛ ուսուցիչ,
Ձեր դասարանը գրանցելուց և (կամ) ավելացնելուց հետո Ձեզ հասանելի կլինի դասարանի մանրամասն վիճակագրությունն՝ ըստ ստուգողական և տնային աշխատանքների։
Ինչպե՞ս տեսնել դասարանի վիճակագրությունն ըստ ստուգողական աշխատանքների
Դասարանի վիճակագրությունը բացելու համար մուտք գործեք ԻմԴպրոց կայք Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»):
Կայքի գլխավոր էջում Դուք կտեսնեք «Իմ դասարանները» ներդիրը։ Ձեր ներդիրում արդեն առկա է առնվազն մեկ դասարան։ Սեղմեք «Ստուգողական աշխատանքներ» հղումը։
Դուք հայտնվել եք դասարանի անձնական էջում՝ «Ստուգողական աշխատանքներ» ներդիրը։
«Ստուգողական աշխատանքներ» բլոկը
Այս բլոկում Դուք տեսնում եք ընթացիկ և չստուգված ստուգողական աշխատանքների ցուցակը․
- Աշխատանքի կարգավիճակը ցույց տվող նշանը (պլանավորված է, ակտիվ է կամ ավարտված է)։ Կուրսորը մոտեցրեք տարբերանշանին, որպեսզի իմանաք, թե ինչ է այն նշանակում։
- Ստուգողական աշխատանքի ավարտի ամսաթիվը և ժամանակը։ Աշակերտները կարող են այդ աշխատանքը լուծել մինչև տվյալ ամսաթիվը։
- Դասարանը, որին տրվել է աշխատանքը։
- Աշխատանքի անվանումը։
- Քանի՞ աշակերտ է սկսել կատարել աշխատանքը։
- Քանի՞ աշակերտի է հանձնարարվել այս աշխատանքը։
Հնարավոր գործողությունները․
- Դուք կարող եք բլոկի անվանման մեջ սեղմել «Ստուգողական աշխատանքներ» տեքստի վրա և տեսնել Ձեր բոլոր ստուգողական աշխատանքների ցուցակը։ Առավել մանրամասն կարդացեք «Ստուգողական աշխատանքի արդյունքների դիտում։ Ավտոմատ հաշվետվություններ» նյութում։
- Դուք կարող եք սեղմել ստուգողական աշխատանքի անվանման վրա և տեսնել վերջինիս մանրակրկիտ արդյունքները։ Առավել մանրամասն կարդացեք «Ստուգողական աշխատանքի արդյունքների դիտում։ Ավտոմատ հաշվետվություններ», «Արդյունքների շտկում: Ստեղծագործական աշխատանքի ստուգում» և «Ինչպե՞ս գնահատել տնային/ստուգողական աշխատանքը» նյութերում։
- Դուք նաև կարող եք սեղմել «Նոր աշխատանք» կոճակը՝ տվյալ դասարանին նոր ստուգողական կամ տնային աշխատանք հանձնարարելու համար։ Առավել մանրամասն կարդացեք «Ստուգողական աշխատանքի ստեղծում» նյութում։
«Վիճակագրություն» բլոկը
Այս բլոկում Դուք տեսնում եք տվյալ դասարանի ստուգողական և տնային աշխատանքների վիճակագրությունը։ Վիճակագրությունն ընդգրկում է միայն ընթացիկ ուսումնական տարին։
- Այն աշխատանքների ընդհանուր քանակը, որոնք ընթացիկ տարում Դուք հանձնարարել եք տվյալ դասարանին։
- Կատարման գործակիցը ցույց է տալիս, թե աշակերտը քանի տոկոս ստուգողական աշխատանքներ է կատարել (դասարանի բոլոր աշակերտներին, որոնց Դուք ստուգողական աշխատանքներ եք հանձնարարել)։
- Միջին արդյունքը ստուգողական աշխատանքների համար նախատեսված առավելագույն միավորներից վաստակած՝ ստուգողական աշխատանքների միավորների տոկոսն է։
Արդյունքների վիճակագրության գրաֆիկը ցույց է տալիս ընթացիկ ուսումնական տարում տվյալ դասարանին Ձեր հանձնարարած բոլոր ստուգողական աշխատանքների վիճակագրությունը։
Աշխատանքների կատարման մակարդակը կախված է աշխատանքի համար նախատեսված առավելագույն հնարավոր միավորներից աշխատանքը կատարելու համար վաստակած միավորների տոկոսից։
Մակարդակը | Վաստակած միավորների տոկոսը (Մ.) | Նախընտրելի գնահատականը |
Բարձր | \(87-100\)% | «5» |
Լավ | \(66-86\)% | «4» |
Բավարար | \(42-65\)% | «3» |
Անբավարար | \(2-41\)% | «2» |
Չկատարված | \(0-1\)% | «\(-\)» |
«Վիճակագրությունն՝ ըստ աշակերտների» բլոկը
Այս բլոկում ներկայացված է տվյալ ուսումնական տարում դասարանի յուրաքանչյուր աշակերտի վիճակագրությունը։
- Աշակերտի անունը և ազգանունը։
- Ինչքա՞ն աշխատանք եք Դուք նրան հանձնարարել։
- Տվյալ աշակերտի կատարման գործակիցը ցույց է տալիս, թե տվյալ աշակերտը ստուգողական աշխատանքների (իրեն հանձնարարված) ինչպիսի տոկոս է կատարել։
- Տվյալ աշակերտի միջին արդյունքը ստուգողական աշխատանքների համար նախատեսված առավելագույն միավորների համեմատությամբ կատարած ստուգողական աշխատանքների միավորների տոկոսն է։
- Արդյունքների վիճակագրությունը մինչև որոշակի մակարդակ աշակերտի կատարած աշխատանքների տոկոսն է։
Մակարդակը | Նախընտրելի գնահատականը |
Բարձր | «5» |
Լավ | «4» |
Բավարար | «3» |
Անբավարար | «2» |
Չկատարված | «\(-\)» |
Հնարավոր գործողությունները․
Աշակերտի անձնական էջ մուտք գործելու համար սեղմեք վերջինիս անվան վրա ①։
- Սյուների անվանումների վրա սեղմելիս Դուք կարող եք աշակերտների ցուցակը զտել՝ ըստ այբբենական դասավորության կամ ըստ հանձնարարված աշխատանքների քանակի, ինչպես նաև արդյունքները զտել ըստ աճման/նվազման։
- Էջի վերնամասում գտնվող վահանակի հղումները սեղմելիս Դուք կարող եք անցնել դասարանի անձնական էջի մյուս բաժիններին․ «Առարկաներ» բաժնում տվյալ դասարանի աշխատանքների վիճակագրությանը կամ դասարանի աշակերտների ցուցակին։