Հարգելի՛ ուսուցիչ,
Դասարան գրանցելուց և (կամ) ավելացնելուց հետո Ձեզ հասանելի կլինի «Առարկաներ» բաժնում դասարանի կատարած աշխատանքի վերաբերյալ մանրամասն վիճակագրությունը։
Ինչպե՞ս տեսնել դասարանի վիճակագրությունը
Դասարանի վիճակագրությունը բացելու համար հարկավոր է մուտք գործել ԻմԴպրոց սեփական մուտքանուն/գաղտնաբառով («Ուսուցիչ» կարգավիճակով)։
Կայքի գլխավոր էջում տեսանելի է «Իմ դասարանները» ներդիրը։ Ձեր ներդիրում արդեն առկա է առնվազն մեկ դասարան։ Հարկավոր է սեղմել «Սովորողների արդյունքներ» հղման վրա։
Դուք հայտնվեցիք «Սովորողների արդյունքներ» ներդիրում գտնվող դասարանի պորտֆոլիոյում։
Դասարանի վերաբերյալ հիմնական տեղեկությունը
Էջի վերևի մասում Դուք տեսնում եք դասարանի վերաբերյալ համառոտ տեղեկությունը։
- Դասարանի համարը և տառը,
- Համադասարանցիների միավորները ԹՈՓ-ում (այդ դասարանի համար նախատեսված բոլոր առարկաների հավաքական միավորները),
- Բոլոր լուծված առաջադրանքների և թեստերի միավորները (բոլոր դասարանների համար նախատեսված բոլոր առարկաների միավորները),
- Ո՞ր տեղն է գրավում այդ դասարանը իր դպրոցի ԹՈՓ-ում:
Տեղաշարժման վահանակում, հղումների վրա սեղմելիս, Դուք կտեղափոխվեք դասարանի պորտֆոլիոյի այլ բաժիններ․ տվյալ դասարանի ստուգողական աշխատանքների վիճակագրություն կամ դասարանի մասնակիցների ցուցակ։
«Առարկայի յուրացում» բլոկը
Ապա հետևում է «Առարկաների յուրացում» բլոկը, որտեղ ցուցադրվում է դասարանի առաջընթացն ըստ տարբեր առարկաների։
Դասարանի առաջընթացն ըստ առարկայի տվյալ առարկայից դասարանի վաստակած միավորների տոկոսն է հնարավոր առավելագույնից:
Այստեղ կարելի է ընտրել՝ որ առարկաները դիտել․ ԻմԴպրոց-ի բոլոր առարկաները կամ միայն Ձեր կողմից դասավանդվող առարկաները ①։
Առարկայի անվանման վրա սեղմելով՝ կարելի է անցում կատարել «Առարկայի յուրացում» մանրամասն հաշվետվությանը։ Հաշվետվության վերաբերյալ առավել հանգամանալից կարելի է կարդալ ««Առարկաների յուրացում» հաշվետվությունը» թեմայում:
«Վերջին 30 օրերի ամենասիրված թեմաներ» բլոկը
Այս բլոկում ուսուցչին տեսանելի են վերջին մեկ ամսվա ընթացքում դասարանի կողմից առավել նախընտրելի թեմաները՝
- Վերևում ցուցադրվում են այն թեմաները, որոնք սովորողներն ավելի շատ են ուսումնասիրել
- Այս բլոկում նաև կարելի է ընտրել, թե որ առարկաները դիտարկել․ միայն Ձեր կողմից դասավանդվող առարկաները կամ դպրոցի բոլոր առարկաները ①։
Թեմայի անվանման վրա սեղմելով՝ Դուք կտեսնեք «Թեմայի յուրացում» մանրամասն հաշվետվությունը։ Հաշվետվության վերաբերյալ առավել հանգամանալից կարելի է կարդալ «Թեմայի յուրացում» նյութում։
«Վերջին 30 օրերի վիճակագրություն» բլոկը
Այս բլոկում ցուցադրվում է վերջին մեկ ամսվա ընթացքում՝ «Առարկաներ» բաժնում, դասարանի ակտիվության և արդյունքների վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվությունը։
Դուք տեսնում եք դասարանի բոլոր սովորողների գումարային վիճակագրությունը․
- Վերջին \(30\) օրվա ընթացքում համադասարանցիների ԹՈՓ-ում քանի միավոր հավաքեց այդ դասարանը (բոլոր առարկաների միավորները՝ տվյալ դասարանի համար)։
- Վերջին \(30\) օրվա ընթացքում բոլոր լուծված առաջադրանքների և թեստերի համար քանի միավոր հավաքեց այդ դասարանը (բոլոր առարկաների միավորները՝ բոլոր դասարանների համար)։
- Վերջին \(30\) օրվա ընթացքում «Առարկաներ» բաժնից քանի առաջադրանք և թեստ լուծեց տվյալ դասարանը։ «Առարկաներ» բաժնում առաջադրանքը կամ թեստը համարվում է լուծված, եթե սովորողը գեթ մեկ անգամ ճիշտ է պատասխանել։ Պատասխանը ճիշտ է համարվում, եթե սովորողը հավաքել է տվյալ առաջադրանքի համար նախատեսված առավելագույն միավորների գոնե կեսը։
- Վերջին \(30\) օրվա ընթացքում «Առարկաներ» բաժնում քանի անգամ են սովորողները փորձել լուծել առաջադրանքները։ Յուրաքանչյուր փորձն առաջադրանքի նոր տարբերակ է՝ նոր պայմաններով։
Դասարանի վիճակագրության մեջ Դուք տեսնում եք դասարանի միջին վիճակագրությունն՝ ըստ մեկ աշակերտի․
- Վերջին \(30\) օրվա ընթացքում համադասարանցիների ԹՈՓ-ում մեկ սովորողի միավորների միջին քանակը։
- Վերջին \(30\) օրվա ընթացքում մեկ սովորողի լուծած բոլոր առաջադրանքների և թեստերի համար ստացած միավորների միջին քանակը։
- «Առարկաներ» բաժնում մեկ սովորողի կողմից, մեկ առաջադրանքի լուծման վրա ծախսած միջին ժամանակը։
- Որքա՞ն արագ է սովորողը յուրացնում կայքում տեղադրված նոր նյութը։
- Վերջին \(30\) օրվա ընթացքում մեկ աշակերտի կողմից լուծված առաջադրանքների և թեստերի միջին քանակը։
- Վերջին \(30\) օրվա ընթացքում մեկ աշակերտի կատարած փորձերի միջին քանակը։ Յուրաքանչյուր փորձն առաջադրանքի նոր տարբերակ է՝ այլ պայմաններով։
- Քանի՞ անգամ է մեկ սովորողը փորձել կատարել մեկ առաջադրանքը մինչև ճիշտ պատասխանելը։ Տրված է դասարանի միջին ցուցանիշը։ Յուրաքանչյուր փորձն առաջադրանքի նոր տարբերակ է, պարզապես այլ պայմաններով։
Դուք կարող եք նաև զուգահեռ դասարանների կամ դպրոցի մնացած դասարանների վերջին ամսվա արդյունքները համեմատել նախորդ ամսվա արդյունքների հետ։
Իրական արդյունքը ցուցադրվում է գծի վրա՝ շրջանագծի մեջ ①, իսկ համեմատման համար անհրաժեշտ արդյունքը՝ գծի ստորին մասում ②։
Արդյունքներով որոշ շրջանակներ նշագրվում են որոշակի գույնով․
- կանաչ ③ — դրական միտում,
- նարնջագույն ④ — ուշադրություն դարձրեք, որ այս դեպքում դասարանին խորհուրդ է տրվում ավելի շատ աշխատել։
«Ամսական վիճակագրություն» բլոկը
Այս բլոկում արտապատկերվում է վիճակագրության պատմությունն՝ ըստ ամիսների։
Ինչպես և մյուս բլոկերում, Դուք կարող եք ընտրել, թե որ առարկան դիտարկել ①:
- ԻմԴպրոցի բոլոր առարկաները միասին
- Ձեր առարկան
- Ցանկացած այլ առարկա