
















«Թեմայի յուրացում» հաշվետվություն
Դուք կարդացիք «Առարկաների յուրացում» տեսությունը և այժմ գտնվում եք առարկայի հաշվետվության բաժնում։
Առարկայի հաշվետվության մեջ սեղմեք թեմայի անվան դիմաց դրված «աչք» նշանի վրա։
Դուք տեսնում եք «Թեմայի յուրացում» բաժնի հաշվետվությունը։

Մեր պարագայում թեման արդեն ավտոմատ ընտրված է ②։
Դուք կարող եք դիտել թեմայի յուրացման հաշվետվությունը՝ շրջանցելով «Առարկայի յուրացում» բաժինը։
- Դրա համար տեղաշարժման ընտրացանկում սեղմեք «Թեմայի յուրացում» տարբերանշանի վրա ①։
- Այնուհետև որոնեք անհրաժեշտ թեման ② և դասարանը ③։
- Անհրաժեշտության դեպքում զտիչում մասնակից ընտրեք ④։
Դուք դիտում եք ընտրված դասարանի հաշվետվությունն ըստ «Թեմայի յուրացման»։

Աղյուսակում արտապատկերվում են հետևյալ տվյալները․
- Սովորողներ ①;
- Թեմայի շրջանակներում կատարված առաջադրանքների և թեստերի տոկոսը ②;
- Փորձերի քանակը ③։ Ենթադրենք թեմայում առկա է \(10\) առաջադրանք։ Եթե սովորողը յուրաքանչյուր առաջադրանքը կատարել է մեկական անգամ, ապա փորձերի քանակը կլինի «\(10\)»;
- Առաջադրանքներից յուրաքանչյուրի յուրացման տոկոսը ④ հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Անմիջապես կարելի է տեսնել նաև ուսուցողական թեստերի լավագույն արդյունքը (դրանք առկա են «Առարկաներ» բաժնի յուրաքանչյուր ենթաթեմայի «Թեստեր» բաժնում);
- Թեմայի վրա ծախսված ժամանակը ⑤;
- Դասարանի միջին ցուցանիշը ⑥։
Լրացուցիչ գործողություններ
- Հաշվետվությունում յուրաքանչյուր սյունակ կարելի է մեծացնել կամ փոքրացնել՝ մկնիկի ցուցիչը մոտեցնելով սյունակների սահմանագծին։
- Դուք կարող եք զտել տվյալներն ըստ ցանկացած սյունակի՝ սեղմելով սյունակի անվանման վրա։
-
կոճակը հնարավորություն է տալիս տպել հաշվետվությունը։
հնարավորություն է տալիս հաշվետվությունը պահպանել \(PDF\) ձևաչափով։