
















«Իմ Դպրոց» կայքի «Առարկաներ» բաժինը: Ուսումնական նյութերի ընտրություն
«Առարկաներ» բաժինը պարունակում է «ԻմԴպրոց» կայքի բոլոր կրթական նյութերը: Այն կայքի կենտրոնական բաժինն է, որտեղ Դուք կարող եք ընտրել Ձեզ անհրաժեշտ՝
✓ առարկան
✓ դասարանը
✓ թեման կամ ենթաթեման
✓ առաջադրանքը:
Քայլ 1. Առարկայի ընտրություն
Կայքի մենյուից ընտրեք «Առարկաներ» հղումը և սեղմեք դրա վրա: Դուք կանցնեք «Առարկաներ» էջը:
Ձեր դիմաց «ԻմԴպրոց» կայքում ներկայացված բոլոր առարկաների ցանկն է (Պատկեր 78):
Պատկեր 78. «ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» էջը

Յուրաքանչյուր առարկա ունի իր շրջանաձև տարբերանշանը, որի տակ գրված է առարկայի անվանումը: Ընտրեք Ձեզ անհրաժեշտ առարկան և սեղմեք նրա տարբերանշանի կամ անվանման վրա: Որպես օրինակ դիտարկենք «Հանրահաշիվ» առարկան: Սեղմելով «Հանրահաշիվ» առարկայի տարբերանշանի կամ անվանման վրա Դուք կանցնեք այդ առարկայի էջը:
Էջի վերին մասում՝ գլխագրում (Պատկեր 79) տեղադրված են.
✓ «Առարկաներ» հղումը (Պատկեր 79, նշան \(1\) ), որը թույլ է տալիս վերադառնալ բոլոր առարկաների ցանկին «Առարկաներ» էջում:
✓ «Աշակերտների արդյունքները» հղումը (Պատկեր 79 նշան \(2\) ), որի վրա սեղմելով անմիջապես կանցնեք «Աշակերտների արդյունքները» էջը, որտեղ կարող եք ծանոթանալ և վերլուծել Ձեր աշակերտների արդյունքները և առաջադիմությունը: «Աշակերտների արդյունքները» բաժնի մանրամասները տրված են վերը՝ Մաս VII -ում:
✓ Հղումներ այն դասարաններին, որոնց համար ընտրված առարկայից, օրինակ՝ Հանրահաշիվ, տվյալ պահին առկա են տեսական նյութեր և առաջադրանքներ (Պատկեր 79, նշան \(3\) ):
Պատկեր 79. «Հանրահաշիվ» առարկայի էջի գլխագիրը

Քայլ 2. Ընտրված առարկայից թեմայի և ենթաթեմայի ընտրություն (օրինակը տրված է «Հանրահաշիվ» առարկայի համար)
Ընտրված առարկայի, օրինակ՝ Հանրահաշվի, էջում սեղմեք անհրաժեշտ դասարանի վրա և Դուք կտեսնեք այդ դասարանի թեմաները և ենթաթեմաները (Պատկեր 80): Թեմաները համարակալված են հռոմեական թվերով (Պատկեր 80, նշան \(1\) ), իսկ ենթաթեմաները՝արաբական (Պատկեր 80, նշան \(2\) ):
Պատկեր 80. «Հանրահաշիվ» առարկայի թեմաները և ենթաթեմաներն ըստ դասարանների

Ընտրեք Ձեզ անհրաժեշտ թեման ու ենթաթեման և սեղմեք դրա վրա: Դուք կանցնեք Ձեր ընտրած ենթաթեմայի էջը:
Քայլ 3. Թեմայի կամ ենթաթեմայի ուսումնասիրում
Դուք գտնվում եք Ձեր ընտրած ենթաթեմայի էջում:
Օրինակ
✓ առարկա՝ «Հանրահաշիվ»
✓ դասարան՝ 7-րդ
✓ թեմա՝ «Միանդամներ»
✓ ենթաթեմա՝ «Նման անդամների միացում»
✓ դասարան՝ 7-րդ
✓ թեմա՝ «Միանդամներ»
✓ ենթաթեմա՝ «Նման անդամների միացում»
Այս էջի գլխագրում գտնվում են հետևյալ հղումները՝ (Պատկեր 81):
✓ «Առարկաներ» (Պատկեր 81, նշան \(1\) ), որի վրա սեղմելով՝ կվերադառնաք «Առարկաներ» էջը,
✓ Ձեր ընտրած առարկայի անվանումը (տվյալ օրինակում «Հանրահաշիվ» ) (Պատկեր 81, նշան \(1\) ), որի վրա սեղմելով կվերադառնաք այդ առարկայի էջը,
✓ Ձեր ընտրած դասարանը (տվյալ օրինակում՝ 7-րդ), որի վրա սեղմելով կվերադառնաք այդ դասարանում դասավանդվող թեմաների և ենթաթեմաների ցանկին (Պատկեր 81, նշան \(1\) ),
✓ Ձեր ընտրած թեմայի անվանումը (տվյալ օրինակում՝ «Միանդամներ» ), որի վրա սեղմելով կվերադառնաք թեմայում ընդգրկված ենթաթեմաների ցանկին (Պատկեր 81, նշան \(1\) ):
Պատկեր 81. Ընտրված ենթաթեմայի էջի գլխագիրը.

Ենթաթեմայի էջի գլխագրում Դուք կտեսնեք նաև.
✓ ընտրված ենթաթեմայի անվանումը (տվյալ դեպքում «Նման անդամների միացում» ) (Պատկեր 81, նշան \(2\) ):
✓ «Աշակերտների արդյունքները» կոճակը (Պատկեր 81, նշան \(3\) ), որի վրա սեղմելով անմիջապես կանցնեք «Աշակերտների արդյունքները» էջը:
Յուրաքանչյուր ենթաթեմա ունի նույն կառուցվածքը: Եթե Դուք գրանցված եք կայքում, ապա որևէ ենթաթեմայի էջ բացելիս Դուք կտեսնեք «Ուսումնական ձեռնարկներ» «Տեսություն», «Առաջադրանքներ», «Թեստեր», «Ստուգողական թեստեր» վիդջետները: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
Ա. «Ուսումնական ձեռնարկներ» (Պատկեր 82 )
Պատկեր 82. «Ուսումնական ձեռնարկներ» վիդջետը

«Ուսումնական ձեռնակներ» հատվածն իր մեջ ներառում է մեթոդական հանձնարարականներ (Պատկեր 82, նշան \(①\) ), որի վրա սեղմելով Դուք կտեսնեք տվյալ ենթաթեմայի տեսության, առաջադրանքների և թեստերի համառոտ նկարագրերը: Այս էջի առաջադրանքների հատվածում կարող եք տեսնել.
✓ առաջադրանքի հերթական համարը (Պատկեր 83, նշան \(①\) ),
✓ առաջադրանքի անվանումը (Պատկեր 83, նշան \(②\) ),
✓ առաջադրանքի տիպը (Պատկեր 83, նշան \(③\) ),
✓ առաջադրանքի բարդության աստիճանը (Պատկեր 83, նշան \(④\) ),
✓ առաջադրանքի համար նախատեսված առավելագույն միավորը (Պատկեր 83, նշան \(⑤\) ),
✓ առաջադրանքի համառոտ նկարագրությունը (Պատկեր83, նշան \(⑥\) ):
Պատկեր 83.«Ուսումնական ձեռնարկներ» էջը

Բ. «Տեսություն» (Պատկեր 84 )
«Տեսություն» մասը օգնում է ընտրել ուսումնական նյութը: Այս մասում զետեղված են տվյալ ենթաթեմայի բոլոր տեսական նյութերը: Դրանք նախատեսված են դասարանում կամ տանը ուսումնասիրելու, ինչպես նաև աշակերտների արտադպրոցական աշխատանքների համար:
Ձեզ անհրաժեշտ տեսությունը բացելու համար սեղմեք դրա հղման վրա (Պատկեր 84, նշան ):
Ձեզ անհրաժեշտ տեսությունը բացելու համար սեղմեք դրա հղման վրա (Պատկեր 84, նշան ):
Պատկեր 84. «Տեսություն» վիդջետը

«Առաջադրանքներ» մասում թվարկված են տվյալ ենթաթեմայից բոլոր առաջադրանքները (Պատկեր 85, նշան \(1\)):
✓ Դրանք ներկայացված են ըստ բարդության աստիճանի (հեշտ, միջին, բարդ) և յուրաքանչյուր առաջադրանքի ներքևում նշված է դրա բարդության աստիճանը (Պատկեր 85, նշան \(2\)):
✓ Առաջադրանքները համարակալված են արաբական թվերով (Պատկեր 85, նշան \(3\)):
✓ Դուք կարող եք աշակերտին ուղարկել առաջադրանքի հղումը, կամ պարզապես ասել, թե ո՞ր համարի առաջադրանքը նա կատարի:
✓ Առաջադրանքի անվանը կից նշված է այն միավորը, որը կվաստակի աշակերտը՝ ճիշտ լուծելով տվյալ առաջադրանքը (Պատկեր 85, նշան \(4\)):
✓ Որևէ առաջադրանք բացելու համար՝ սեղմեք դրա հղման վրա, Դուք կանցնեք այդ առաջադրանքի էջը և կարող եք սկսել կատարել այն:
Պատկեր 85. «Առաջադրանքներ» վիդջետը
Գ. «Առաջադրանքներ» (Պատկեր 85 )
