
















Միավորները և գնահատականները «ԻմԴպրոց» կայքում
«ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» բաժնում գոյություն ունեն գնահատման մի քանի ձևեր: Գնահատումը կատարվում է ավտոմատ կերպով և օգնում ուսուցչին ու սովորողին ուսումնական գործընթացում:
1. Միավորներ
✓ Ճիշտ կատարելով «Առարկաներ» բաժնի առաջադրանքները կամ թեստերը՝ օգտատերը հավաքում է միավորներ: Յուրաքանչյուր առաջադրանքի տողում՝ առաջադրանքի դիմաց, նշված է այն հնարավոր առավելագույն միավորը, որը կարելի է վաստակել դրանից (ռոմբաձև փոքրիկ նշանի (♦)աջ կողքից) (Պատկեր 93):
✓ Առաջադրանքի հնարավոր առավելագույն միավորի ձախ կողքից, կանաչ գույնով նշվում է, թե այդ միավորից քանի՞ միավոր է հավաքել օգտատերը, այսինքն օգտատիրոջ վաստակած միավորը:
Պատկեր 93. Առաջադրանքի հնարավոր առավելագույն միավորը և օգտատիրոջ կողից հավաքած միավորը

✓ Օգտատիրոջ հավաքած գումարային միավորը երևում է նրա պրոֆիլում:
✓ Եթե օգտատիրոջն առաջին անգամից չի հաջողվել ստանալ առաջադրանքի առավելագույն միավորը, ապա նա կարող է լուծել այդ առաջադրանքը կրկին ու կրկին, մինչև առավելագույն միավորը վաստակելը:
✓ Առավելագույն միավոր միևնույն առաջադրանքի համար կարելի է վաստակել միայն մեկ անգամ: Միևնույն առաջադրանքը բազմակի անգամ ճիշտ լուծելիս միավորներ չեն կուտակվում:
✓ Աշակերտի հավաքած միավորների մի մասը տեղափոխվում է ԹՈՓ համադասարանցիներ, ԹՈՓ դասարաններ կամ ԹՈՓ դպրոցներ բաժիններ: ԹՈՓ բաժին տեղափոխվում են միայն այն դասարանի առաջադրանքներից հավաքած միավորները, որում սովորում է աշակերտը և նշել է գրանցման ժամանակ: Օրինակ, եթե աշակերտը սովորում է յոթերորդ դասարանում, բայց ճիշտ լուծել է առաջադրանքներ և՛ վեցերորդ, և՛ յոթերորդ, և՛ ութերորդ դասարաններից, ապա ԹՈՓ բաժին կտեղափոխվեն միայն յոթերորդ դասարանի առաջադրանքներից հավաքած միավորները:
2. «Կատարված» կամ «Չկատարված»
«Կատարված» կամ «Չկատարված» գնահատական ցանկացած օգտատեր ստանում է թե՛ տեսության, թե ՛առաջադրանքների համար:
✓ «Կատարված» գնահատական օգտատերը ստանում է այն դեպքում, եթե հավաքում է առաջադրանքի առավելագույն միավորի \(50%\)-ը և դրանից ավել:
✓ Որևէ առաջադրանքից «Կատարված» ստանալու դեպքում, այդ առաջադրանքի տողում՝ օգտատերի կողմից հավաքած միավորի կողքին հայտվում է հետևյալ նշումը՝( ✓) (Պատկեր 94): Հաշվի է առնվում բոլոր փորձերից լավագույնի արդյունքը:
Պատկեր 94.«Կատարված» նշումը

✓ «Կատարված» գնահատական օգտատերը ստանում է նաև տեսության համար, եթե նա կարդացել է տվյալ թեմայի տեսական նյութերը:
✓ «Չկատարված» գնահատական օգտատերը ստանում է այն դեպքում, եթե հավաքում է առաջադրանքի առավելագույն միավորի \(50%\)-ից պակաս միավոր:
✓ «Չկատարված» ստանալու դեպքում, առաջադրանքի տողում՝ օգտատերի կողմից հավաքած միավորի ձախ կողքից հայտվում է հետևյալ նշումը՝ (Պատկեր \(95\) ):
Պատկեր 95. «Չկատարված» նշումը

Առավել մանրամասն գնահատականների, միավորների և առաջընթացի մասին կարդացեք հետևյալ հղումով: