Միավորները, առաջընթացը և գնահատականները ԻմԴպրոց կայքում
ԻմԴպրոց կայքի «Առարկաներ» բաժնում գործում են գնահատման մի քանի չափանիշներ։ Գնահատականների չափանիշներն ինքնեկ են հաշվարկվում և օժանդակում են ուսուցչին և աշակերտին՝ աշխատանքում և ուսումնառության գործընթացում։
ԻմԴպրոց կայքում գնահատման ընդունված չափանիշներն են՝
- Միավորներ (բյուրեղներ, աստղիկներ) - «Առարկաներ» բաժնում աշակերտի կատարած առաջադրանքի կամ թեստի դիմաց աշակերտի վաստակած միավորների քանակը
- Կատարված/չկատարված (նշիչներ) - տեսության և առաջադրանքի կատարման համար
- Առաջընթաց - առարկայի, թեմայի, ենթաթեմայի յուրացում զրոյից մինչև հարյուր տոկոս
- Գնահատական - գնահատականն ըստ հինգբալային սանդղակի
- Ժամանակ - թեստի կատարման ժամանակը
Միավորներ
Յուրաքանչյուր առաջադրանքի համար կարելի է հավաքել որոշակի քանակությամբ միավորներ։ «Առարկաներ» բաժնում վաստակած բոլոր միավորները տեսանելի են օգտատիրոջ հանրային պրոֆիլում։
Ուշադրություն
Գոյություն ունի միավորների երկու տեսակ․
Բոլոր միավորները - «Առարկաներ» բաժնում յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված առաջադրանքի և թեստի կատարման համար տրվող միավորներն են։
Միավորները՝ ԹՈՓ-ում- «Առարկաներ» բաժնում ամբողջ դասարանի կատարած առաջադրանքի և թեստի համար սահմանված միավորներն են։ Այս միավորները հայտնվում են դասարանի, դպրոցի դասարանների, դպրոցների ԹՈՓ-երում։ ԹՈՓ-ում երևում են այն դասարանի առարկաներից հավաքած միավորները, որում գրանցված է տվյալ աշակերտը։
Օրինակ
Եթե \(7\)-րդ դասարանի աշակերտը կատարում է \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաների առաջադրանքները, ապա «ԹՈՓ» բաժնում տեսանելի կլինեն միայն \(7\)-րդ դասարանի առարկաներից վաստակած միավորները։
Օգոստոսին ԻմԴպրոց համակարգը ինքնեկ փոխադրում է Աշակերտին հաջորդ դասարան։ Երբ Աշակերտի դասարանն ինքնեկ փոխվում է, ԹՈՓ-ում միավորների քանակը, այդ թվում դպրոցների ԹՈՓ-ում, կարող է փոփոխվել։ Այս կանոնը կիրառվում է «ԻմԴպրոց» կայքի բոլոր ԹՈՓ-երում։
Եթե աշակերտն իր անձնական էջում փոխի դասարանը կամ էլ, եթե Ուսուցիչը փոխի Աշակերտի դասարանը, ապա ԹՈՓ-ում միավորների քանակը, այդ թվում դպրոցների ԹՈՓ-ում, կարող է փոփոխվել։ Այս կանոնը կիրառվում է «ԻմԴպրոց» կայքի բոլոր ԹՈՓ-երում։
Եթե աշակերտն իր անձնական էջում փոխի դասարանը կամ էլ, եթե Ուսուցիչը փոխի Աշակերտի դասարանը, ապա ԹՈՓ-ում միավորների քանակը, այդ թվում դպրոցների ԹՈՓ-ում, կարող է փոփոխվել։ Այս կանոնը կիրառվում է «ԻմԴպրոց» կայքի բոլոր ԹՈՓ-երում։
Օրինակ
\(7\)-րդ դասարանցի աշակերտը կատարել է \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաների առաջադրանքները։ Կայքում վերջինիս հանրային պրոֆիլում տեսանելի է իր կատարած բոլոր առաջադրանքների բոլոր միավորների գումարը՝ այսինքն \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաների առաջադրանքների։ Սակայն ԹՈՓ-ում հաշվառվում են միայն \(7\)-րդ դասարանի առարկաների առաջադրանքների համար ստացված միավորները։
Ամռանը \(7\)-րդ դասարանի աշակերտն ԻմԴպրոց համակարգի կողմից ինքնեկ փոխադրվել է \(8\)-րդ դասարան։ Հիմա նա \(8\)-րդ դասարանի աշակերտ է։ Վերջինիս ԻմԴպրոց կայքի հանրային պրոֆիլում կպահպանվեն \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաների բոլոր միավորները։ ԹՈՓ-ում կդադարեն հաշվառվել \(7\)-րդ դասարանի առարկաների միավորները և կսկսեն հաշվառվել \(8\)-րդ դասարանի առարկաների միավորները։
ԹՈՓ-ում առաջին հորիզոնականներ զբաղեցնելու և միևնույն ժամանակ Ձեր ուսումնական հաստատության վարկանիշը բարձրացնելու համար \(8\)-րդ դասարանի աշակերտը պետք է շարունակի կատարել \(8\)-րդ դասարանի առարկաների առաջադրանքները։
Ուշադրություն
Պրոֆիլի խմբագրմանը պատասխանատվությամբ մոտեցեք։ Եթե Օգտատերը (Աշակերտը, Ուսուցիչը) հեռացնի ԻմԴպրոց կայքի իր պրոֆիլը, ապա կջնջվեն և՛ վաստակած միավորները, ձեռքբերումները, և՛ գնահատականները։ Անկասկած, կարելի է նորից գրանցվել, սակայն այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միավորները կրկին հավաքել։ ԻմԴպրոց համակարգից Օգտատիրոջ պրոֆիլի հեռացումը կանդրադառնա նաև դպրոցների ԹՈՓ-ի վրա․ հեռացված Օգտատիրոջ միավորները ԹՈՓ-ում իր դպրոցի միավորներից կանհետանան։
Առաջադրանքի կողքին տեսանելի է, թե հնարավոր առավելագույնից քանի միավոր է վաստակել օգտատերը։
Եթե առաջին փորձից հետո առաջադրանքից հնարավոր չլինի հավաքել առավելագույն միավորներ, ապա կարելի է կատարել կրկին ու կրկին՝ մինչ առավելագույնին հասնելը։
Օրինակ
Աշակերտը կատարում է առաջադրանքը և վաստակում է \(2\) միավոր \(3\)-ից (այդ առաջադրանքի համար նախատեսված առավելագույնը)։
Առաջադրանքում տեսանելի է՝
Ինչքա՞ն միավոր է արդեն վաստակած առաջադրանքի համար ①
Ինչքա՞ն միավոր է վաստակած ընթացիկ փորձի արդյունքում ②
Ինչքա՞ն միավոր մնաց վաստակելու այդ առաջադրանքի համար նախատեսված առավելագույն միավորը ստանալու համար ③
Աշակերտը փորձում է կրկին կատարել նույն առաջադրանքը։ Առաջադրանքում տեսանելի է՝
Քանի՞ միավոր է արդեն վաստակել առաջադրանքի համար ④
Քանի՞ միավոր է վաստակել ընթացիկ (նոր) փորձի համար ⑤
Նշում այն մասին, որ առաջադրանքի կատարմանը տրվել է առավելագույն միավոր ⑥
Տվյալ առաջադրանքի համար առավելագույն քանակի միավորներ կարելի է վաստակել միայն մեկ անգամ։ Միևնույն առաջադրանքի բազմակի կատարման պարագայում միավորները չեն կուտակվում։
Կատարված/Չկատարված
Առաջադրանքը «կատարված» է, եթե առաջադրանքը կատարելու համար օգտատերը վաստակել է հնարավոր առավելագույնի \(50\) %-ը և ավել։ Հաշվի է առնվում լավագույն փորձը։
Կատարված է համարվում նաև տեսության ընթերցումը։
Առաջադրանքը համարվում է «չկատարված», եթե առաջադրանքի կատարման համար օգտատերը վաստակել է հնարավոր առավելագույնի մինչև \(50\) %-ը։
Առաջադրանքը համարվում է «չկատարված», եթե օգտատերը չի կատարել առաջադրանքը, առաջադրանքի դիմաց տեսանելի է այն միավորների քանակը, որը կարելի է վաստակել առաջադրանքը կատարելու համար։
Ուսումնական առաջընթաց
Վաստակած միավորների քանակը՝ հնարավոր առավելագույնից։
Գնահատական
«Առարկաներ» բաժինը գործարկելիս Աշակերտը տեսնում է ոչ միայն վաստակած միավորները և ուսումնական առաջընթացը, այլ որոշ դեպքերում նաև գնահատականը։ Գնահատական կարելի է ստանալ առարկայի, թեմայի կամ ենթաթեմայի համար։ Գնահատականը տեսանելի է դառնում այն դեպքում, երբ Աշակերտը կատարում է բավարար քանակով առաջադրանքներ։ Կատարած առաջադրանքների քանակը պետք է բավարար լինի, որպեսզի համակարգը կարողանա «եզրակացություն անել» և հաշվարկել գնահատականը։
Աշակերտի մոտ «Առարկաներ» բաժնում հայտնվող գնահատականի հաշվարկի համար դիտարկվում են միայն այն առաջադրանքները, որոնք Աշակերտը գոնե մեկ անգամ կատարել է։ Այն առաջադրանքները, որոնք Աշակերտը չի փորձել կատարել չեն հաշվարկվում։
Օրինակ
Դիտարկենք «Թվային և հանրահաշվական արտահայտություններ, դրանց թվային արժեքները» թեման «Հանրահաշիվ, \(7\)-րդ դասարան» առարկայում։
Նկարում պատկերված է, թե ինչպե՞ս է \(7\)-րդ դասարանի աշակերտը էկրանին տեսնում տվյալ թեմայի առաջադրանքների ցուցակը։
Մենք տեսնում ենք, որ՝
- առաջադրանք \(№\) \(1\)-ը, \(2\)-ը և \(3\)-ը նա կատարել է և վաստակել է առավելագույն քանակի միավոր
- առաջադրանք \(№\) \(4\)-ը նա կատարել է և վաստակել է \(1\) միավոր հնարավոր \(2\)-ից
- առաջադրանք \(№\) \(5\)-ը և \(6\)-ը նա կատարել է, սակայն ոչ մի միավոր չի հավաքել
- առաջադրանք \(№\) \(7\)-ը և \(8\)-ը նա չի կատարել
Աշակերտի` տվյալ թեմայի յուրացման գնահատականի հաշվարկի ժամանակ կդիտարկվեն միայն առաջադրանք \(№\) \(1\)-ը, \(2\)-ը, \(3\)-ը, \(4\)-ը, \(5\)-ը և \(6\)-ը։ Առաջադրանք \(7\)-ը և \(8\)-ը չեն դիտարկվի։
Թեմայի (ենթաթեմայի) գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Առարկայի գնահատականը հաշվարկվում է նույն բանաձևով՝
Այսպիսով, «Թվային և հանրահաշվական արտահայտություններ, դրանց թվային արժեքները» թեմայի կատարման համար Աշակերտին տրված գնահատականը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
Կատարած առաջադրանքների համար վաստակած միավորների տոկոսը գնահատականի է վերածվում հետևյալ սանդղակի միջոցով՝
Գնահատական | Տոկոս* | Առարկայի յուրացման մակարդակը |
\(5\) | \(87-100\)% | բարձր |
\(4\) | \(66-86\)% | լավ |
\(3\) | \(42-65\)% | բավարար |
\(2\) | \(2-41\)% | անբավարար |
\(1\) | \(0-1\)% | չկատարված |
*Առարկայում/թեմայում/ ենթաթեմայում Աշակերտի կատարած առաջադրանքների համար վաստակած միավորների հնարավոր առավելագույն քանակից Աշակերտի վաստակած միավորների տոկոսը։
**Ուշադրություն․ «Աշակերտների արդյունքները» բաժնում գնահատականն այլ կերպ է հաշվարկվում։ Առավել մանրամասն հետևյալ հղումով:
Օրինակ
Թեմայի \(6\) առաջադրանքի կատարման արդյունքում վաստակելով \(54\)% միավոր տվյալ առաջադրանքի համար նախատեսված առավելագույնից՝ Աշակերտը վաստակում է «\(3\)» գնահատական։
Օրինակ
«Աշակերտների արդյունքները» բաժնում առաջարկվող գնահատականը՝ Ուսուցչի համար նախատեսված հատուկ բաժնում, հաշվարկվում է բացարձակապես այլ ալգորիթմով։
«Աշակերտների արդյունքները» բաժնում թեմայի (ենթաթեմայի) համար վաստակած գնահատականի հաշվարկի ժամանակ համակարգը դիտարկում է ինչպես այն առաջադրանքները, որոնք նա կատարել է, այնպես էլ այն առաջադրանքները, որոնք նա չի կատարել, չի բացել։ Այդ իսկ պատճառով էլ, եթե Աշակերտը կատարել է թեմայի (ենթաթեմայի) միայն որոշ առաջադրանքներ, առաջարկվող գնահատականը կարող է ցածր լինել։
«Աշակերտների արդյունքները» բաժնի և առաջարկվող գնահատականի մասին առավել մանրամասն կարդացեք «ՏՀՏ գրագիտություն․Նորարար» դասընթացի «Դասարանում աշակերտների արդյունքների դիտում» թեմայում։
Ժամանակ
Յուրաքանչյուր թեստի համար առկա է ժամանակային սահմանափակում։
Երբ Աշակերտն սկսում է կատարել թեստը, նրան տեսանելի է ժամանակի հաշվարկը: Այսպես նա սովորում է աշխատել ժամանակային սահմանափակմամբ։
Ի՞նչն է տեսանելի օգտատիրոջ հանրային պրոֆիլում
Օգտատիրոջ հանրային պրոֆիլում տեսանելի են՝
- «Առարկաներ» բաժնում հավաքած և ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-երում հաշվարկվող միավորները
- ԻմԴպրոց կայքի «Առարկաներ» բաժնի բոլոր առաջադրանքների համար վաստակած բոլոր միավորները (դասարանների բոլոր մակարդակների համար)
- Տեղը համադասարանցիների ԹՈՓ-ում
- «\(4\)» և ավել գնահատականները
- Ուսումնական առաջընթացը՝ սկսած \(25\)%-ից