Ուսուցիչը պետք է շեշտադրի ոչ այնքան աշակերտի հիշողությունը, որքան միտքը, փորձի հասնել ըմբռնման, այլ ոչ միայն մտապահման։
(Ֆյոդր Իվանովիչ Յանկովիչ դե Միրիեվո)
  
Հարգելի՛ ուսուցիչ, եթե Դուք հայտնվել եք ԻմԴպրոց կայքի ՏՀՏ գրագիտության դասընթացի այս թեմայում, նշանակում է, որ Դուք դասընթացի նախորդ թեմաներից արդեն յուրացրել եք ՏՀՏ կոմպետենտությունը և ծանոթացել եք ԻմԴպրոց կայքի հիմնական առանձնահատկություններին։

ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի շրջանակներում ԻմԴպրոցը ներկայացնում է՝ 
  • դպրոցի և դասարանի մակարդակով համակարգչային համակցված ուսուցման կազմակերպման համար նախատեսված տեխնիկական լուծումներ
  • կրթական գործընթացում ԻմԴպրոց կայքի էլեկտրոնային կրթական ռեսուրսի կիրառման յուրացում
  • կրթական գործընթացի կազմակերպման նորարարական մեթոդների փորձարկում
 
Բարեհաջող փորձարկում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի՝
  1. Գրանցել նվազագույնը \(5\) աշակերտ (մենք խորհուրդ ենք տալիս գրանցել \(15\) աշակերտ ունեցող դասարան) ունեցող դասարան(ներ);
  2. Սկսել ԻմԴպրոց կայքի անվճար փորձարկումը (աշակերտները կստանան \(30\) օրով անվճար Իմ+ բաժանորդագրություն, այսինքն կկարողանան օգտվել «ԻմԴպրոց» կայքի բոլոր հնարավորություններից);
  3. Կատարել առաջադիմության մշտադիտարկմանը և ուսուցման էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված մի շարք գործնական առաջադրանքներ: