Դասարանում ԻմԴպրոց կայքի փորձարկման գլխավոր փուլերը
- Գրանցել նվազագույնը \(5\) աշակերտից բաղկացած դասարան (մենք խորհուրդ ենք տալիս գրանցել \(15\) աշակերտից բաղկացած դասարան)։
- ԻմԴպրոց կայքի անվճար փորձարկման մեկնարկ․ աշակերտները կկարողանան \(30\) օր ժամկետով ԻմԴպրոց կայքի բոլոր հնարավորություններից օգտվել։
- Խորհուրդ է տրվում «Ստուգողական աշխատանքներ» բաժնից դասարանին հանձնարարել \(10\) տնային և (կամ) ստուգողական աշխատանք։
- Ուսուցչի կողմից ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի յուրացում։
- «Ստուգողական աշխատանքներ» գործիքի օգնությամբ դասարանի առաջադիմության վերջնարդյունքի չափում, որը կարելի է իրականացնել տասներորդ ստուգողական աշխատանքի միջոցով։
Դասարանի հետ փորձարկումն իրականացնելու համար հետևեք դասընթացի հետագա ծրագրին, թեմաները հաջորդաբար կթարմացվեն (թեմաները մշակման փուլում են)։
- Դասարանում «Առարկաներ» բաժնի հետ աշխատանք։ ԻմԴպրոց կայքի «Առարկաներ» բաժնի փոխներգործուն վարժանքների հետ դասարանական աշխատանքի մեթոդների յուրացում։ Հմտությունների գործնական կիրառում։
- Դասարանում աշակերտների արդյունքների դիտում։ «Առարկաներ» բաժնում աշակերտների գործունեության վերաբերյալ ինքնեկ հաշվետվության հետ իրականացվող աշխատանք։
- «Ստուգողական աշխատանքներ» բաժինը դասարանում և հեռավար։ Տնային և ստուգողական աշխատանքների հանձնարարում և ինքնեկ ստուգում։
- Աշակերտի մոտիվացիոն գործունեությունը, անհատական աշխատանքը։ Խաղի միջոցով ուսուցման սկզբունքը։ Մրցակցությունը՝ որպես աշակերտների մոտիվացիայի և խմբային աշխատանքի հզոր գործոն։
- Վիճակագրական հաշվետվությունների և վերլուծությունների կազմում ԻմԴպրոց կայքի միջոցով։ Հաշվետվություններ՝ ըստ ուսուցանվողների գիտելիքների որակի, տարատեսակ դասարանական և արտադասարանական, արտալսարանային գործունեությունների։
- Դասավանդման մեթոդիկան՝ ըստ ԻմԴպրոց-ի։ Ուսուցիչների հաջողության պատմություններն «ԻմԴպրոց» կայքում։
Մաղթում ենք Ձեզ լիարժեք, հագեցած և ստեղծարար դասեր ԻմԴպրոց կայքում:
Իմ դասարանն արդեն գրանցված է
Ինչպե՞ս գրանցել դասարանը