ԻմԴպրոց կրթական կայքում առավել արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է գրանցել Ձեր բոլոր աշակերտներին։
 
Դիտարկենք ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման առաջին եղանակը․ յուրաքանչյուր աշակերտ, ըստ գրանցման սահմանված ձևի, ինքնուրույն է գրանցվում www.imdproc.am կայքում։
Ինչպե՞ս օգնել աշակերտին գրանցվել
1. Աշակերտներին հրավիրեք ԻմԴպրոց կրթական կայք։ 
  •  Ուղարկեք նրանց կայքի հղումը՝  www.imdproc.am (էլեկտրոնային հասցեով)  
2. Օգնեք աշակերտներին գրանցվել։ Բացատրեք, որ գրանցման համար հարկավոր է՝
  • էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով տեղի է ունենում գրանցման հաստատումը և որը հանդիսանում է կայք մուտք գործելու մուտքանունը;
  • գաղտնաբառը, որը ոչ մեկին չպետք է հաղորդել՝ անվտանգության նկատառումներով; 
  • լրացնել գրանցման բոլոր դաշտերը;
  • նշել «Աշակերտ» դերը (այդ դերը նշվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ քոլեջների ուսանողների համար);
  • ճիշտ ներմուծել անունը և ազգանունը;
  • նշել սեռը;
  • ցուցակից ճիշտ ընտրել սեփական դպրոցը։ Դրա համար բավական է մուտքագրել համարը և քաղաքը (գյուղը)։
Գրանցման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ գտնել Ձեր կրթական հաստատությունը։ Կայքում նոր դպրոց ավելացնելու կարիք աշակերտը չունի։
  1. Ընտրեք երկիրը ①։
  2. Սկսեք գրանցել բնակավայրը և Ձեր դպրոցի համարը, օրինակ՝ «Գյումրի 3» ②։ Որպես կանոն` դա բավարար է դպրոցը գտնելու համար։ Որոշ դեպքերում հարկավոր է լրացնել «քոլեջ», «լիցեյ» և այլն։
  3. Առաջադրված դպրոցների ցանկից ընտրեք Ձեր ուսումնական հաստատությունը։ Մկնիկի ցուցիչը մոտեցրեք դրան և այն կնշվի երկնագույնով ③։ 
  4. Մկնիկի ձախ սեղմակով սեղմեք ընտրված ուսումնական հաստատության վրա։ Ուսումնական հաստատությունը կավելանա Ձեր անձնական էջին ④։
Снимок1-1.JPG

Снимок2.JPG
  • նշել դասարանը և դասարանի տառը;
  • ծանոթանալ և համաձայնվել կայքի օգտագործման պայմանների հետ;
  • սեղմել Снимок3.JPG;
  • գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստացված նամակում բերված հղմանը հետևելով՝ հաստատել գրանցումը։
Ինչո՞ւ է այս տարբերակով կայքում գրանցվելը հարմար 
Կայքում ըստ նշված ձևի գրանցվելու ժամանակ աշակերտն ինքնուրույն լրացնում է իր մասին բոլոր տվյալները՝ ներառյալ ուսումնական հաստատությունը և դասարանը։ Եթե նա ամեն ինչ ճիշտ անի և հաստատի իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նրա գրանցումը կլինի առավելագույնս ամբողջական և նա անմիջապես կարող է սկսել ուսումնառությունը կայքում։ Գրանցման այսպիսի եղանակը առավել համապատասխանում է հիմնական և ավագ դպրոցների աշակերտներին։
 
Ինչպե՞ս համոզվել, որ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել
  1.  Հատկապես կարևոր է հետևել, որ աշակերտը՝
    - ճիշտ նշի իր էլեկտրոնային փոստի հասցեն, 
    - մտապահի և չկորցնի գաղտնաբառը, 
    - ԻմԴպրոց կայքի ցուցակից գտնի իր ուսումնական հաստատությունը։
     
  2. Աշակերտը պետք է ունենա էլեկտրոնային փոստի հասցե, որից նա իսկապես օգտվում է։ Դուք որպես ուսուցիչ կարող եք օգնել աշակերտին ստեղծել էլեկտրոնային փոստի հասցե և սովորել օգտվել դրանից։  
     
  3. Եթե աշակերտը ակտիվ չի օգտվում էլեկտրոնային փոստից, ապա նա կարող է մոռանալ իր էլեկտրոնային փոստի հասցեն կամ գաղտնաբառը։
     
  4. Եթե աշակերտը էլեկտրոնային փոստի հասցե չունի, ապա Դուք կարող եք խնդրել նրան օգտագործել իր ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն։ Դրա համար ծնողը պետք է բավականաչափ ներգրավված լինի դպրոցական կյանքում և իմանա, թե ինչու է իր երեխան գրանցվում ԻմԴպրոց կայքում, ինչպես նաև այն մասին, որ էլեկտրոնային փոստով կայքից կստանա կարևոր նամակներ և տնային աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություններ։
     
  5. Գրանցման ձևի լրացման ժամանակ որոշ աշակերտներ մեծահասակների օգնության կարիք կունենան։ 
     
  6. Այլ եղանակներով գրանցվելիս աշակերտը սխալմամբ կարող է «ԻմԴպրոց» կայքում ստեղծել մի քանի անձնական էջ։
Ուշադրություն
«ԻմԴպրոց» կայքի արդյունավետ օգտագործման նպատակով յուրաքանչյուր աշակերտ պետք է www.imdproc.am կայքում ունենա միայն մեկ անձնական էջ, որտեղ կավելանան իր վաստակած միավորները, ձեռքբերումները, գնահատականները, տնային և ստուգողական աշխատանքները։
Աշակերտներին ցույց տվեք, թե ինչպես կարելի է ԻմԴպրոց կայքում խմբագրել անձնական էջը
Մուտք գործելով իր անձնական էջ՝ յուրաքանչյուր աշակերտ կարող է․
  • ընտրել և ներբեռնել նկարը;
  • փոփոխել․
    - էլեկտրոնային փոստի հասցեն;
    - դերը՝ պորտալում;
    - անունը, ազգանունը;
    - սեռը;
    - դասարանը և տառը;
    - դպրոցը;
    - գաղտնաբառը։
Ուշադրություն
Աշակերտներին բացատրեք, որ եթե իրենք ցանկանում են կայքում փոփոխել իրենց տվյալները, օրինակ՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, դասարանը և այլն, ապա կարիք չկա կրկին գրանցվել կայքում։ Բավական է խմբագրել արդեն գոյություն ունեցող անձնական էջի տվյալները։

Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են իր վաստակած միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով էլ աշակերտի համար շատ կարևոր է «ԻմԴպրոց» կայքում ունենալ և օգտագործել մեկ անձնական էջ։
Ի՞նչ անել, եթե «ԻմԴպրոց»-ում աշակերտն ունի մի քանի անձնական էջ
Կարդացեք տվյալ դասընթացի համապատասխան տեսական նյութում․ «Ի՞նչ անել, եթե սովորողը մի քանի անգամ է գրանցվել ԻմԴպրոց կայքում»։