Ինչպե՞ս գտնել «ԻմԴպրոց» կայքը
«ԻմԴպրոց» կայքը բացելու համար մուտքագրեք կայքի հասցեն՝ www.imdproc.am, բրաուզերի նավիգացիայի վահանակի հասցեի դաշտում: Հասցեն մուտքագրելուց հետո սեղմեք ստեղնաշարի «Մուտք» ստեղնը (անգլերեն` \(«Enter»\) կամ ռուսերեն՝ «Ввод» ) (Պատկեր 15, նշան \(1\) ):
 
Պատկեր 15. «Մուտք» (անգլերեն՝ «Enter» կամ ռուսերեն՝ «Ввод» ) ստեղնը ստեղնաշարի վրա
 
Screenshot_25.png
 
Ձեր առջև կբացվի «ԻմԴպրոց» կայքի գլխավոր էջը, որի վերևում՝ հասցեի դաշտում, Դուք կտեսնեք կայքի Ձեր մուտքագրած հասցեն (Պատկեր 16, նշան \(1\) ):
 
Պատկեր 16.«Իմ Դպրոց» կայքի գլխավոր էջը
 
Screenshot_26.png
 
Եթե Դուք մոռացել եք «ԻմԴպրոց» կայքի հասցեն և չեք գտնում այն պահպանված կայքերի ցուցակում, ապա «Գուգլ Քրոմ» կամ այլ բրաուզերի հասցեների մուտքագրման դաշտում գրեք ԻմԴպրոց կամ անգլերեն՝ imdproc և որոնման համակարգը կգտնի կայքը: