Դասավանդման մեթոդաբանությունն ԻմԴպրոց կայքի միջոցով
ԻմԴպրոց կայքի կրթական նյութերն ուսումնական գործընթացում արդյունավետ ներդնելու համար անհրաժեշտ է սովորել դրանք ճիշտ կիրառել։
ԻմԴպրոց կայքում մանկավարժների համար ստեղծվել է բաժին, որտեղ կարելի է նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ ծանոթանալ ԻմԴպրոց կայքի կրթական նյութերի և դասավանդման մեթոդների կիրառման փորձին։
ԻմԴպրոց կայքում մանկավարժների համար ստեղծվել է բաժին, որտեղ կարելի է նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ ծանոթանալ ԻմԴպրոց կայքի կրթական նյութերի և դասավանդման մեթոդների կիրառման փորձին։
Ինչպե՞ս գտնել ուսուցիչների համար նախատեսված բաժինը
Ուսուցիչների համար օգտակար տեղեկություն գտնելու համար անհրաժեշտ է՝
- էկրանի ամենաներքևում գտնել տեղեկատվական ընտրացանկը;
- սեղմել «Ուսուցիչներին» կոճակը։
Դուք գտնվում եք «Ուսուցիչներին» բաժնում։
Ձեր առջև է էջի ընտրացանկը․
- Կայքի՝ ուսուցիչների համար նախատեսված գործառույթների համառոտ, քայլ առ քայլ ներկայացված ուղեցույց ①։
- ԻմԴպրոցում «Ստուգողական աշխատանքներ» բաժնի հնարավորությունները ②։
- Ուսուցիչների համար նախատեսված օգտակար տեղեկություն ③։
- Ձեր դպրոցը կամ դասարանը ԻմԴպրոց կայքին միացնելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկություն ④։
Այս հղումներից յուրաքանչյուրի վրա սեղմելիս Դուք կստանաք համապատասխան տեղեկություն։
Ստուգողական աշխատանքների ստեղծում
- Սեղմեք «Ստուգողական աշխատանքների ստեղծում» ② կոճակը։
Դուք գտնվում եք ԻմԴպրոց կայքի «Ստուգողական աշխատանքների ստեղծում» բաժնում։
Մանրամասն ծանոթացեք բաժնում ներկայացված ողջ տեղեկությանը։
Դասի պլան՝ ԻմԴպրոց կայքի միջոցով
Առաջարկում ենք ստեղծել դասի պլան՝ կիրառելով ԻմԴպրոց կայքի կրթական տարրերը։
Օրինակելի պլան՝
- Դասի ընթացքում ուսումնասիրել տեսությունը․ էկրանին արտապատկերել ինչ-որ թեմայի տեսություն։
- Ուսումնասիրել թեման․ տեսությունը քննարկել ամբողջ դասարանով։
- Ամրապնդել թեման․ ամբողջ դասարանով կատարել ԻմԴպրոց կայքի առաջադրանքները։
- Ստուգել դասի ընթացքում ձեռք բերած գիտելիքները․ աշակերտներին հանձնարարել իրենց տեխնիկական միջոցներով ինքնուրույն կատարել ԻմԴպրոց կայքի վարժությունները։
- Կատարելագործել դասի ընթացքում ձեռք բերած գիտելիքները․ աշակերտներին տանը կատարելու համար հանձնարարել անցած թեմայից որոշ առաջադրանքներ։