
















Ինչպե՞ս սովորել ճիշտ և հետաքրքիր կիրառել ԻմԴպրոց կայքի առաջադրանքները
Ամփոփենք նախորդ թեմաներից ձեռք բերած գիտելիքները․
- Դուք գրանցված եք ԻմԴպրոց կայքում։
- Դուք գիտեք, թե ինչպես խմբագրել Ձեր տվյալները, ինչպես օգտվել կայքի գլխավոր ընտրացանկից։
- Դուք կարող եք կարդալ նորությունները, դիտել, թե ով է հիմա լուծում առաջադրանքները և ով է գտնվում օրվա ԹՈՓ-ում։
- Դուք ուզում եք զարգացնել Ձեր կրթական գործունեությունը ԻմԴպրոց կայքում, սակայն չգիտեք ինչից սկսել։
Սկսեք ինքներդ լուծել առաջադրանքները․ առաջադրանքները լուծելով՝ Դուք կհասկանաք, թե ինչպես են կառուցված բաժինները, թեմաները, առաջադրանքները և թեստերը՝ ըստ յուրաքանչյուր առարկայի և դասարանի։ Ձեր սեփական փորձն ամենակարևորն է։
Գիտելիքների ձեռքբերում փորձի միջոցով
Կայքի ընտրացանկում ընտրեք «Առարկաներ»
բաժինը․

- հերթով մուտք գործեք յուրաքանչյուր առարկայի բաժինը
- ծանոթացեք թեմատիկ կառուցվածքին
-Դասարան
-Բաժին
-Թեմա
-Ենթաթեմա
-Տեսություն
-Առաջադրանք
-Թեստեր
-Առաջադրանքի բարդության աստիճանը
Լուծեք տարբեր առարկաների, դասարանների և թեմաների մի քանի առաջադրանքներ։
Ուշադրություն
Նկատեք, որ յուրաքանչյուր ճիշտ լուծված առաջադրանքի համար Դուք ստանում եք միավորներ։ Միավորները Ձեր հաջողություններն ու փորձն են։
- դասի ընթացքում ամբողջ դասարանով սովորել նոր թեմայի տեսությունը;
- դասարանում ամրապնդել և մտապահել տեսությունը;
- չստուգել աշակերտների կատարած առաջադրանքները, ստանալ պատրաստի արդյունքները;
- մոտիվացնել աշակերտներին լուծել ԻմԴպրոց կայքի առաջադրանքները․ կազմակերպել ներդասարանական, զուգահեռ դասարանների և դպրոցների միջև վիկտորինաներ կամ մրցույթներ;
- տարբերակել առաջադրանքներն՝ ըստ բարդության աստիճանների․ ընտրել համապատասխան առաջադրանքներ ետ մնացողների կամ բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների համար;
- աշակերտին կանչել գրատախտակի մոտ՝ ԻմԴպրոց կայքի առաջադրանքը լուծելու համար;
- ամբողջ դասարանով աշխատել միևնույն, բայց ոչ նման տարբերակներով առաջադրանքի շուրջ, ինչը հնարավորություն կտա բացառել արտագրությունը;
- ստեղծել և հանձնարարել ստուգողական աշխատանքներ, ուսուցողական աշխատանքներ;
- վերահսկել աշակերտների առաջադրանքների լուծման ընթացքը;
- նախապատրաստել աշակերտներին ավարտական և միասնական քննություններին;
- դիտել և տպագրել հաշվետվությունները՝ ըստ յուրաքանչյուր առաջադրանքի:
Ինչի՞ց սկսել հետաքրքիր և օգտակար անցումը ԻմԴպրոց կայքի «անսահմանափակ» վարժանքների հետաքրքրաշարժ աշխարհը
1. «Առարկաներ» բաժնից աշակերտների համար ընտրեք առաջադրանքներ։
2. Այնուհետև ցուցադրեք ԻմԴպրոց կայքը դասի ժամանակ․ ինտերակտիվ գրատախտակի կամ պրոյեկտորի միջոցով՝
- ցույց տվեք աշակերտներին ինչպես ճիշտ գրանցվել;
- սկսեք ԻմԴպրոց կայքում ուսումնառությունը հենց դասարանում։
Այն մասին, թե ինչպիսի տեխնիկական միջոցներ անհրաժեշտ կլինեն ԻմԴպրոց կայքը պրոյեկտորով կամ ինտերակտիվ գրատախտակով ներկայացնելու համար, Դուք կիմանաք այս թեմայում՝ հաջորդիվ։