
















Գրատախտակի մոտ պատասխանելու հոգեբանական արգելքների հաղթահարում ԻմԴպրոցի օգնությամբ
Հայտնի է, որ որոշ սովորողներ դասի ժամանակ հաճույքով չեն պատասխանում դասը գրատախտակի մոտ։ Հաճախ պատճառը հասարակական ելույթների և գնահատականների նկատմամբ վախն է։
Գրատախտակի մոտ պատասխանելու բարդույթներ, որպես կանոն, ունենում են երկու տիպի սովորողներ․
- բացասական փորձը վերապրած, տանը և դպրոցում սակավ աջակցություն և դրական գնահատական ստացած և արդյունքում իրենց ուժերին անվստահ, «հերթական» տապալումից վախեցող;
- նրանք, ում տանը չափազանց հաճախ են գովում, բարձր ինքնագնահատականով սովորողները, որոնց համար «տապալում» նշանակում է ցանկացած ոչ կատարյալ պատասխանը։
Ուսուցչի խնդիրն է հնարավորինս օգնել այդպիսի աշակերտներին հավասարակշռություն գտնել, հաղթահարել վախերը և ներքին դիմադրությունները։
- Ցածր ինքնագնահատականով աշակերտին ներշնչել վստահություն իր ուժերի նկատմամբ, ամրապնդել հաջողության զգացողությունը։
- Բարձր ինքնագնահատականով աշակերտին մեղմորեն, սակայն հետևողականորեն ցույց տալ օբյեկտիվ գնահատականը և բացատրել, որ կյանքում ամեն ինչ կատարյալ չէ և յուրաքանչյուր սխալի վրա կարելի է աշխատել՝ լավագույն արդյունքի հասնելու համար։
ԻմԴպրոց կայքը ուսուցչին օգտակար, օժանդակող գործիք է սովորողների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու համար։

Ինչպե՞ս է օգնում ԻմԴպրոց կայքը սովորողներին և ուսուցչին դասարանում աշխատանքի ժամանակ
- ԻմԴպրոց կայքում առաջադրանք լուծելիս սովորողն անմիջապես տեսնում է իր արդյունքը, որը համակարգն ինքնեկ հաշվել է։
- Գնահատականը (միավորների քանակը, ստուգված է/ստուգված չէ) օբյեկտիվ է և կախված չէ ո՛չ ուսուցչից, ո՛չ շրջակա միջավայրից։ Այսպիսով, ժամանակի ընթացքում սովորողն ավելի հաճույքով է գնում ինքնաստուգման։
- Եթե սովորողը սխալ է լուծել առաջադրանքը, ապա նա անմիջապես տեսնում է, թե որտե՞ղ է սխալ թույլ տվել։ Լուծման քայլերի շնորհիվ (Իմ+ բաժանորդագրության շրջանակներում) նա կարող է դասարանի հետ միասին վերլուծել լուծման ընթացքը և հասկանալ, թե ինչպես ուղղել սխալը։

- Հաճախ սովորողը սխալվում է միայն առաջին անգամ՝ հուզմունքից։ Լուծման քայլերը վերլուծելուց հետո նրան տվեք ուղղվելու և առաջադրանքը կրկին կատարելու հնարավորություն։
Ուսուցիչները նշում են․
Շատ կարևոր է, որ աշակերտները ոչ միայն տեսնում են իրենց արդյունքները, այլ նաև կարող են ազդել դրանց վրա և, անհրաժեշտության դեպքում, փոփոխել գնահատականը։
- Եթե աշակերտը ճիշտ է կատարել առաջադրանքը, ապա համակարգի կողմից անմիջապես ստանում է դրական գնահատական։ Աստիճանաբար նվազում կամ իսպառ վերանում է անհաջողության նկատմամբ վախը։ Տարբեր պատճառներով իր ուժերին անվստահ աշակերտը սովորում է իրեն օբյեկտիվ գնահատել, դառնում է ուսումնառության նկատմամբ առավել մոտիվացված։
- Համագործակցեք դասարանի հետ, քանի որ համադասարանցիների աջակցությունը ևս նշանակություն ունի։ ԻմԴպրոցը, ինչպես նաև մյուս ինտերակտիվ տեխնոլոգիաներից շատերը, աշակերտների մոտ հետաքրքրություն են առաջացնում, նրանք ավելի քիչ են շեղում ուշադրությունը և ավելի շատ են հետևում գրատախտակի մոտ տեղի ունեցածին՝ ընթացքում յուրացնելով և ամրապնդելով նյութը, ինչպես նաև աջակցելով դասը պատասխանողին:
- Հանդիպում են նաև այլ իրավիճակներ․ սովորողները զգում են «անավարտություն» և հիասթափություն, եթե նոր թեմայի յուրացման և ամրապնդման ժամանակ նրանց չեն կանչում գրատախտակի մոտ։ Արդյունքում նվազում է մոտիվացիան․ «Ինչո՞ւ սովորել, եթե չեն կանչում»։ Հասկանալի է, որ ուսուցչի ժամանակը սահմանափակված է ուսումնական պլանով, սակայն սովորողներին ուշադրություն է պետք։
Արդի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներն ուսուցչին հնարավորություն են տալիս մեկ դասաժամի ընթացքում անհատապես ստուգել յուրաքանչյուր աշակերտին և անմիջապես ստանալ դասարանի օբյեկտիվ պատկերը։
- Իրականում, սկսած միջին և նույնիսկ կրտսեր դպրոցից, ԻմԴպրոց կայքում աշխատանքն օգնում է հաղթահարել ոչ միայն գրատախտակի մոտ պատասխանելու վախը։ Արդյունքում, ԻմԴպրոց-ը սովորողների մոտ ձևավորում է ինքնավերահսկողության, պատասխանատվության հատկանիշներ և ձերբազատում է աշխատանքի ընթացքում ի հայտ եկող վախերից։
