Այս նյութն այն ուսուցիչների համար է, ովքեր ԻմԴպրոց կայքի «Առարկաների խմբագիր» բաժնում ստեղծել են իրենց «Առարկան» (ուսումնական ծրագիրը) և իրենց «Առարկայում» աշակերտներին վարժանքներ են հանձնարարել։
ԻմԴպրոց կայքը նաև հարմար է այն առումով, որ հնարավոր է ավտոմատացնել հաշվետվողականությունը․ «Առարկաներ» բաժնում Ձեր աշակերտների աշխատանքն սկսելուց անմիջապես հետո «Աշակերտների արդյունքները» բաժնում կհայտնվեն համակարգի կողմից ստուգված արդյունքները և նույնիսկ առաջարկվող գնահատականները։
Այսպիսով, աշակերտների արդյունքների ավտոմատացված հաշվետվողականությունը տեսնելու համար հետևել ստորև բերված ցուցումներին։
Ուսուցչի առարկան աշակերտի պորտֆոլիոյում
Դասարանի պորտֆոլիոյում անցում կատարեք «Սովորողների արդյունքները» ներդիր, որպեսզի տեսնեք, թե ինչպես են պարապում աշակերտները Ձեր առարկայով ①:
«Առարկաների յուրացում» բլոկում գտեք Ձեր առարկան և սեղմեք այդ առարկայի անվանման վրա ②:
Բացված պատուհանում կարտապատկերվի յուրաքանչյուր աշակերտի կողմից Ձեր առարկայի թեմայի յուրացման տոկոսը: Սեղմեք ③, որպեսզի մանրամասն անհատական վիճակագրություն ստանաք աշակերտի վերաբերյալ:
Առավել մանրամասն դիտեք հետևյալ հղումով՝ «Առարկաների յուրացում»: Սկիզբը և հաշվետվությունը:
Ուսուցչի առարկան «Սովորողների արդյունքները» բաժնում
Կայքի ընտրացանկում բացեք «Աշակերտների արդյունքները» բաժինը։
Տեղաշարժման ընտրացանկում Դուք տեսնում եք հետևյալ ենթաբաժինները՝
- «Առարկայի յուրացում»,
- «Թեմայի յուրացում»,
- «Աշակերտների արդյունքները»:
«Առարկայի յուրացում» ենթաբաժինն ընտրված է ավտոմատ։
«Առարկայի յուրացում» հաշվետվությունը
- Դուք գտնվում եք «Առարկայի յուրացում» ենթաբաժնում։
Նախ ընտրեք առարկան։
- Դրա համար «Առարկա» զտիչում սեղմեք բացվող ցուցակը։
Դուք կտեսնեք, որ ցուցակում առարկաները բաժանված են երկու կատեգորիաների՝
- Իմ առարկաները (սրանք «Առարկաների խմբագիր» բաժնում Ձեր ստեղծած առարկաներն են)։
- ԻմԴպրոց կայքի առարկաները (սրանք ԻմԴպրոց կայքի առաջադրանքների շտեմարանի առարկաներն են)։
Ընտրեք Ձեր առարկան։
Էջի զտիչներում ընտրեք՝
- Դասարանը;
- Հաշվետվողականության համար անհրաժեշտ ընթացաշրջանը։
- Սեղմեք՝ ։
Դուք կտեսնեք առարկայի թեմաների ցուցակը և յուրաքանչյուր աշակերտի կողմից յուրաքանչյուր թեմայի յուրացման տոկոսը։
Ուշադրություն
«Աշակերտների արդյունքները» բաժնի հետ աշխատանքի սկզբունքները վերհիշելու համար կարդացեք ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի «Սովորողների արդյունքների դիտում» թեման։
«Թեմայի յուրացում» հաշվետվությունը
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ թեմաների զտիչում յուրաքանչյուր թեմայի անվանման տակ գրված է, թե որ առարկային է այն պատկանում։ Ընտրեք այն թեմաները, որոնք պատկանում են Ձեր «Առարկային»։Այս հաշվետվության վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք հետևյալ հղումով։
«Աշակերտների արդյունքները» հաշվետվությունը
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ թեմաների զտիչում յուրաքանչյուր թեմայի անվանման տակ գրված է, թե որ առարկային է այն պատկանում։ Ընտրեք այն թեմաները, որոնք պատկանում են Ձեր «Առարկային»։
Այս հաշվետվության վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք հետևյալ հղումով։